пятница, 15 июля 2016 г.

4-րդ դասարանցիների բլոգների վերլուծություն

Ուսումնասիրել եմ Դպրոց-պարտեզի մայրենի դասավանդողի և չորրորդ դասարանցիների բլոգները:
Դասավանդող Արմինե Աբրահամյանի բլոգը հետաքրքիր, նախագծերով լեցուն բլոգ է:

  • Բաժիններն ունեն նաև ենթաբաժիններ, տեղադրված են տեսանելի վայրում, հաստակ նշված վերնագրերով, ճիշտ դասավորված: 
  • Բլոգն ունի արխիվ, մուտքի հաշվիչ, օրացույց:
  • Հղումների բաժնում կան մեդիագրադարանի, տնօրենի օրագրի, ենթակայքի հղումները, նաև այլ հետաքրքիր կայքերի, այլ դասավանդողների բլոգների հղումներ:
  • Բլոգի անունը հայերեն է, նշված է ուսումնական հաստատությունը:
  • Բլոգավարի մասին չկա տեղեկություն կամ տեսանելի վայրում չէ:
  • Բլոգում առկա են ուսումնական ծրագրերը, տարվա ընթացքում իրականացրած նախագծերը, նախագծերի արդյունքները՝ սովորողների աշխատանքների հղումներով: 
  • Առանձին փաթեթով հավաքված են սովորողների հետ ստեղծաված ռադիոնյութերը, գրական ընթերցումները:
  • Կան ստուգատեսային նյութեր:
  • Երևում են դասավանդողի հրապարակումները, հոդվածները:
  • Նախագծերում կան նաև ընտանեկան առաջադրանքներ, ընտանեկան ռադիոընթերցումներ:
Բլոգ ունի 56 սովորող
  • Մի մասի բլոգներում նշված չէ դպրոցը, կրթահամալիրը:
  • Մի խումբ սովորողների մոտ չկա ,,Մայրենի,, բաժին, բայց առկա են մայրեիին վերաբերող նյութեր:
  • Բլոգների մեծ մասում կան ստուգատեսային, նախագծային առաջադրանքներ:
  • Մի շարք սովորողների մոտ առկա են ճամփորդական պատումներ, հաշվետվություններ:
  • Քիչ են տեսանյութերը, ավելի շատ առկա են ձայնագրություններ, ռադիոնյութեր:
  • Մի քանի սովորողի բլոգում տեղադրված են սեփական ստեղծագործությունները:
Ամփոփում
Կարծում եմ՝ բլոգներում պետք չէ տեղադրել գիտելիքների ստուգման առաջադրանքները/մի քանիսի մոտ կար/ : 
Քիչ են տեսանյութերը , նախագծերի ամփոփումները:
Առաջարկում եմ հետևել, որպեսզի սովորողները բլոգների անունները դարձնեն հայերեն և անպայման նշեն դպրոցը /մի մասի մոտ թերի էր/:


Комментариев нет:

Отправить комментарий