воскресенье, 4 сентября 2016 г.

Ուսումնական ռադիո

Շուրջտարյա նախագիծ
Ռադիոն չունի սահմանափակում, անընդհատ է, տարաբնույթ թեմաներով և իրականացվում է սովորողների կողմից:
Նախագծի նպատակը՝
  • Սովորողների խոսքի մշակում
  • ՏՀՏ հմտությունների կատարելագործում
Ռադիոաշխատանքը նպաստում է, որ
  • բանավոր խոսքն ավելի մշակված և ավելի գրագետ դառնա. սկսում են կարևորել հարցը, դրա ձևակերպումը
  • զրուցակցին լսելը և դրան համապատասխան արձագանքելը դառնում է անհրաժեշտություն
  • սովորողը վերլուծում, պատմում, կարծիք հայտնում
  • մշակվում է լրագրողական կրթահամալիրային էթիկա. պայմանավորվում են՝ ով ինչի մասին խոսի, սկսում են մտածել՝ ինչի մասին ինչպես պետք է խոսել...
  • զարգանում են մեդիահմտությունները , սովորում են նոր մոնտաժային ծրագրեր
  • ինքնարատահայտման և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս
Ռադիոնյութի ստեղծման ընթացքը
Սովորողների հետ ընտրում ենք թեման, քննարկում, կազմում հարցեր:
Ձայնագրությունն իրականացնում են սովորողները, ընտրում են երաժշտություն և մոնտաժային աշխատանք կատարում/այս հարցում ես օգնում եմ/: 
Արդյունքը տեղադրվում է կայքում: 
Նորից կազմակերպում ենք քննարկում, որի ժամանակ փորձում ենք նշել թերությունները և չկրկնել: 

Ռադիոնյութին վերաբրեող պահանջներ
  • չպետք է գերազանցի 3 րոպեն
  • ձայնագրությունը պետք է լինի որակյալ
  • ասելիքը պետք է լինի, հստակ, գրագետ, չձանձրացնող
  • թեման կարող է լինել որևէ նորություն, կրթահամալիրային իրադարձության լուսաբանում, ռադիոթատրոն, նախագծային աշխատանքի ամփոփում, այլ
  • պետք է ունենա սկիզբ /դասարանի, խմբի, նախագծի ներկայացում/ , ընթացք և ավարտ /վերջաբան/:
Սովորողների առաջարկած ռադիոհաղորդումների թեմաներ՝
  • Տոնական ռադիո /անդրադարձ տոներին/
  • Մեդիաթիթեռներ ռադիո /կրթահամալիրային իրադարձություններ/
  • Զատիկ ռադիո. կենդանիների մասին

Комментариев нет:

Отправка комментария