четверг, 29 декабря 2016 г.

Կիսամյակային հաշվետվություն

1. Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում
      Առարկայական ծրագրերի կատարողական  /Հղումում իմ մշակած ծրագրերն են,որոնք առաջին կիսամյակի մասով իրականացվել են/ : 

Իրականացված ուսումնական նախագծեր
Սեպտեմբեր ամսվա նախագծեր / հաշվետվություն
Հոկտեմբեր ամսվա նախագծեր/ հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա նախագծեր/ հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա նախագծեր/ հաշվետվություն 
Երկարաժամկետ նախագծեր. 1, 2, 3

Ստեղծված ուսումնական նյութեր
Մոնիկա Բաբայան ,,Ավետիք Իսահակյան,, 
Մարիամ Մայիլյան ,,Եվ անապատից,, 
Էլինա Մարտիրոսյան ,,Ճանապարհ,,  
Սիմոնյան Մարկ ,,Հունձ,,
Ավետիսյան Հայկ ,,Աշուն է, անձրև,, 
Մարիամ Մայիլյան ,,Յարխուշտա,, 
Եվ այլն...

Առարկայական ֆլեշմոբ 
Կազմել եմ 6-8-րդ դասարանների սեպտմեբեր ամսվա ֆլեշմբի առաջադրանքները և ստուգել: Մյուս ամիսների ընթացքում տարածել եմ ֆլեշմեբի հայատարարությունը, խրախուսել սովորողների մասնակցությունը, դասարանում՝ քննարկել սովորողների հետ: 

Ընտրությամբ գործունեության ծրագրի կատարողական, իրականացրած նախագծեր: 
Սովորողների առաջարկով իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ Լուրերի պահարան, Աշխարհով մեկ, Հետաքրքիր է իմանալ, նաև լուսաբանել ենք իրադարձությունները: Մեդիալրագրություն ընտրել է 23 սովորող: Պատրաստած նյութերի մի մասը տե՛ս ստորև, մյուս մասը ամսական հաշվետվություններում է: 

2.Շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծեր(ղեկավարում, մասնակցություն) 
Մասնակցել եմ դասարանների մաքրման աշխատանքներին, ջրել և խնամել եմ իմ կաբինետում աճեցրած ծաղիկները: Մշտապես հավաքել եմ այգում հանդիպած աղբը՝ տոպրակներ, տուփեր, թղթեր և այլն: 


3.Արշավախմբային ճամփորդություն-ճամբարի ջոկատ /ղեկավորւմ- մասնակցություն/ :
Իրականացրել եմ բարձունքի հաղթահարման երկու նախագիծ՝ Մայրավանք , Թրասար:

4.Մանկավարժական հոդված ուսումնասիրություն: 
Որոշ մտքեր, ուսումնասիրություններ արձանագրել եմ ուսուցչի Օրագրում

5.ԶԼՄ-ներում հոդված, ելույթ

6.Առաջարկություններ
Առաջարկում եմ ընտրությամբ գործունեության խմբերը դարձնել ավելի փոքրաքանակ, որովհետև որոշ առարկաներ, օրինակ՝ մեդիալրագրություն, հնարավոր չէ իրականացնել մեծ խմբով/ ներկայիս խումբը 23 հոգի է/, արդյունավետ և ճիշտ աշխատելու համար անհրաժեշտ է, որ խումբը բաղկացած լինի գոնե 10 սովորողից; 

7.Ինքնակրթություն
Մասնակցել եմ Գրական ակումբին և դասավանդողների համար կազմակերպած անգլերենի պարապմունքներին: 

Տաթևիկ Աբրահամյան 


Комментариев нет:

Отправка комментария