вторник, 22 января 2019 г.

Կրթամշակութային-մանկավարժական հանդիպում Գյումրիում

Պետք է ասեմ, որ երգչախմբի հետ շատ չեմ ճամփորդել, և այս անգամ Գյումրիում և Ազատանում կրթամշակութային -մանկավարժական հանդիպներում ունենալու համար միասին ճանապարհվեցինք Շիրակ: Երգչախումբն իր թեթևությամբ, խաղաղությամբ, ամեն քայլափոխի երգով ու հավեսով, մաեստրոների ուղեկցությամբ և ձմեռային բնաշխարհի հմայքով, անշտապ , կանգնելով ու հիանալով մի  ճանապարհով, որ շատ կարճ թվաց, մենք հասանք Ազատան:
Ազատանում առաջին անգամ էի, չնայած նորոգված ու գեղեցիկ եկեղեցու առկայությանը, նոր միջավայրին և ձմեռային գեղեցիկ տեսարաններին, հետաքրքիրն առաջին հերթին մարդիկ էին՝ բարի, անշահախնդիր, սիրալիր և ժպտադեմ: Այս միջավայրում ես ինձ իսկապես լավ էի զգում, ջերմություն կար օդում, մարդկանց դեմքերին: Ազատանի Սուրբ Ստեփանոս եկեղեցում ուսուցչական երգչախումբը շարականներ և ավետիսներ երգեց, միացան նաև ազատանցիները... Հոգևոր երգերը և շարականները եկեղեցիներում միշտ էլ մի այլ հնչեղություն և խորհուրդ են ունենում: Իսկ երեցկին Գոհարը՝ մանուկը գրկին, իր սաների հետ կենտրոնում էր: Այնուհետև պարերգերի շարքը շարունակվեց մշակույթի տանը: 


Ուղևորվեցինք Գյումրի, վերջին չորս ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ էի Գյումրիում, քաղաք, որն անչափ սիրելի է: Եվ ամեն այցից հետո ես ինձ համար ինչ-որ նոր և զարմացնող մի բան եմ բացահայտում: Ինչքան էլ լինես Գյումրիում, էլի քիչ է, էլի ուզում ես: Քաղաքային թափառումներ. քայլում ես անշտապ, զրուցում, ծանոթանում, ճանաչում մարդկանց: Եվ այսպես էլ Աբովյանի փողոցի վրա մտանք ,,Արեգակ,, սրճարան, որտեղ տաք և անուշաբույր թեյին զուգահեռ ծանոթացանք մարդկանց հետ: Իսկ եթե ճամփորդում ես երգչախմբի հետ, ապա երգում եք անընդհատ՝ փողոցներում, այգում, սրճարանում, ամենուր...

Իսկ հետո Բայրոնի անվան դպրոցում հանդիպում գործընկեր դպրոցների, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Комментариев нет:

Отправка комментария