Փետրվար ամսվա օրացույցով վերապատրաստումների օրերը.
- նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում. փետրվարի 18-22
- դասվարների, երաժշտության ուսուցիչների-դաստիարակների, տեխնոլոգիայի-կերապարվեստի ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների վերապատրաստում. փետրվարի 20-22
Այս ամիս առաջին անգամ վերապատրաստումները հայտարարվեցին վճարովի: Վճարը՝ 10.000 դրամ, յուրաքանչյուր մասնակցի անունից փոխանցվել է կրթահամալիրի հաշվեհամարին:
Վերապատրաստումներին մասնակցել է 9 մասնագետ, որից 7-ը դաստիարակ , 2-ը՝ գրադարանավար: Դասվարներ, երաժիշտներ, տեխնոլոգներ և կազմակերպիչներ վերապատրաստվելու համար հայտ չեն ներկայացրել:
Վերապատրաստումների մասին հայտարարությունը տեղադրվել է ,,Բարեկամություն,, բլոգում և ուղարկվել բոլոր հետաքրքրվողներին, նախորդ ամիսների ընթացքում վերապատրաստվածներին կամ վերապատրաստման համար դիմածներին:
Դաստիարակների վերապատրաստումը իրականացրել է Նելի Արղությանը: Ծրագիրը նախապես հրապարակվել է ,,Բարեկամություն,, բլոգում: Վերապատրաստումը լուսաբանվել է յուրաքանչյուր օր:
Վերապատրաստման վերջին օրը խոսել եմ նաև վերապատրաստվողների հետ, ովքեր շատ ոգևորված էին, հրավիրեցին իրենց մանկապարտեզներ և փոխանցեցին, որ վերապատրաստումը հետաքրքրում է նաև իրենց մյուս գործընկերներին:
Գրադարանավարների վերապատրաստման ծրագիրը պատրաստեց և իրականացրեց Լուսինե Ալեքսանյանը: Մասնակցել է երկու գրադարանավար: Ծրագիրը հրապարակվել է ,,Բարեկամություն,, բլոգում: Վերապատրաստումն ընթացել է ըստ հրապարակված ծրագրի: Վերապատրաստման լուսաբանումը՝ Լուսինե Ալեքսանյանի բլոգում:
Խնդիրներ, առաջարկություններ: Վերապատրաստումը համարում եմ հաջողված: Վճարովի դարձնելը ենթադրում էր ավելի քիչ մասնակիցներ, բայց մասնակիցները նախորդ ամիսներից քիչ չեն եղել: Ինչպես միշտ, անհրաժեշտ է ժամանակին տեղեկացնել դպրոցներին, մանկապարտեզներին: Կարծում եմ, դաստիարակների և գրադարանավարների դեպքում հաջողված է վերապատրաստումը, քանի որ շատ հաճախ այս մասնագիտությամբ աշխատում են այն մարդիկ, ովքեր չունեն մասնագիտական կրթություն և հետաքրքիր է ոլորտում այլ փորձի ուսումնասիրումը, ինչու չէ, նաև վկայականը: Այդպես այս վերապատրաստմանը մասնակցած գյումրեցի Անուշը մասնագիտությամբ դաստիարակ չէր և աշխատում էր ուսումնական կենտրոնում, ոչ թե մանկապարտեզում:
Комментариев нет:
Отправить комментарий