понедельник, 26 августа 2019 г.

Արատես_Ելփին հայրենագիտական ճամփորդական նախագիծ

Նախագծի ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 20_22։
Նախագծի մասնակիցներ՝ 6_8_րդ դասարանների սովորողներ։ 
Նախագծի երթուղին՝ Երևան_Արտաշատ_Վեդի_Ուրցաձոր_Շաղափ_Լանջանիստ_Լուսաշող_Լանջառ_Զանգակատուն_Չիվա_Արենի_Գետափ_Շատին_Եղեգիս_Հերմոն_Արատես։
 Մինչև իջևանատուն հասնելը հնարավորության դեպքում կմտնենք ճանապարհի գյուղերից մեկը՝ ծանոթանալու նպատակովՈւշադրության կենտրոնում է Արգիճի գետը
Հիանում ենք ԱրմաղանովՆերքին Գետաշենի Կոթիվանքովխաչքարերի պուրակով: 
Նախագծի ղեկավարներ՝ Տաթևիկ Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Նաիրա Հարությունյան

Նախագծի նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ. ճանաչում_ուսումնասիրում ենք Ելփին, Եղեգիս գյուղերը
  • Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
  • Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերությունների ստեղծում
  • Թումանյան 150. կարդում ենք նախագիծ
  • Բարձունքի հաղթահարում 
Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն։
  • Գրականության ուսումնասիրում, համեմատում համացանցային տվյալների հետ։
  • Բանահյուսական նյութերի, բանավոր պատմության հավաքման նախապատրաստական աշխատանքներ, աշխատանքի բաժանում։ 
  • Թումանյան 150 նյութերի ընտրություն, ընթերցում, փոխանցում Ելփինի սովորողներին։ 
Ճամփորդության ծրագիր

Սեպտեմբերի 20
  • 11:30  մեկնում կրթահամալիրի մարզադաշտերի մոտից
  • 13:30  Ելփին, այց դպրոց, հայրենագիտական քայլք Եկփինում, պատմամշակութային կոթողների ուսումնասիրում, ուղեկցում են Ելփինի սովորողները, Թումանյան 150-միասնական ընթերցումներ
  • 15:00 ճաշ . ընդմիջում բրդուճներով
  • 16։00 ժամանում Եղեգնաձոր,այցելություն թանգարան
  • 18:00 ժամանում Արատես
  • 18:00_19:00 ընթրիքի պատրաստում, ընթրիք
  • 19:00 խաղեր, խարույկ, զրույցներ
  • 21:00 օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ, հիգիենա
  • 22:30 քուն
Սեպտեմբերի 21
  • 08:00 վերկաց, հիգիենայի ժամ,  առավոտյան նախավարժանք
  • 09:00 նախաճաշ
  • 10:00 բարձունքի հաղթահարում. բարձունքը’Անանուն, բարձրությունը’ 1700-1900,  ուղեկցում  է Սմբատ Պետրոսյանը, կցված է բարձունքի լուսանկարը
  • 14։00 վերադարձ, ճաշ
  • 15։00 հանգստի ժամ, տարածքի խնամք
  • 16։00 խնձորատունկ
  • 17:00 քայլք Արատեսում, Խաչոց ձոր
  • 18:30 ընթրիք
  • 20.00 օրվա ամփոփում, խարույկ, հանգիստ
  • 22:30 քուն
Սեպտեմբերի 22
  • 08։00 վերկաց, հիգիենայի ժամ
  • 08:30 առավոտյան նախավարժանք
  • 09:30 նախաճաշ
  • 10։30 — 15:00 քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, ալոճի, դեղաբույսերի հավաքում
  • 15:00 իրերի հավաքում, ճաշ
  • 16:00 վերադարձ՝ Արատես, Երևան երթուղով:
Մասնակցին անհրաժեշտ պարագաներ
  • Քնապարկ
  • Ուսապարկ
  • Լապտեր
  • Անձնական հիգիենային պարագներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Տաք գլխարկ
  • Տաք հագուստ
  • Մարզահագուստ
  • Անջրանցիկ բաճկոն
  • Լողազգեստ
  • Մարզական` քայլքի համար հարմար կոշիկներ
  • Կրթահամալիրային բուկլետներ
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ

Комментариев нет:

Отправка комментария