вторник, 20 августа 2019 г.

Ստեփան Զորյանի Վանաձորում . ճամփորդական նախագիծ

Ընթերցողական ճամբար Վանաձորում՝ նվիրված Ս. Զորյանի 130 ամյակին:
Ճամփորդության ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 14-15
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ 
Երթուղին՝ Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր: 
Գիշերակացը՝ Վանաձորի բնակիչներից մեկի առանձնատանը/տվյալները կնշվեն/
Նպատակը՝ 
  • Ճանաչել, ուսումնասիրել Վանաձորը. հայրենագիտական ճանաչողական քայլք Վանաձորում 
  • Բլեյան ցանցի տարածում, կրթական փոխանակումներ Վանաձորում,  միասնական ընթերցումներ, քննարկումներ
  • Այցելություն Ստ. Զորյանի տուն-թանգարան: 
Կրթական փոխանակումներ Վանաձորի .... դպրոցի հետ:

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում մինչև ճամփորդության մեկնելը: 
  • Google map-ի օգնությամբ  գծել ճամփորդության երթուղին: 
  • Ստեփան Զորյան 130 նախագծի իրականացում: 
  • Ստեփան Զորյանի ստեղծագործությունների ընթերցում, քննարկում: 
  • Երթուղում ընդգրկված վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում: 
  • Կրթական փոխանակումների ծրագրի պատրաստում
Նախահաշիվ 
Մեկ սովորողը վճարում է 5.000 դրամ; 
Տրանսպորտի վճար` 3.000 դրամ:
Սննդի և այլ ծախսերի վճար՝ 2.000 դրամ: 

Անհրաժեշտ իրեր
  • Ճանապարհի համար բրդուճներ, ջուր 
  • Հարմար պայուսակ՝ առաջին անհրաժեշտության իրերը պահելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Քնապարկ, կարիմատ, գիշերազգեստ
  • ատամի խոզանակ, մածուկ, սրբիչ, անձեռոցիկ, սանր
  • սպորտային կոշիկներ՝ հարմար քայլելու համար 
  • տաք հագուստ, գլխարկ, ակնոց
Ծրագիր 
Սեպտեմբերի 14 
09: 00` շարժվում ենք Մայր դպրոցի կայանատեղից 
11:00` Ապարան Նժդեհի պուրակ , ընդմիջում 
12:00` Սպիտակ.Սուրբ Հովհաննես եկեղեցի
14:00` ժամանում Վանաձոր, տեղավորվել, ճաշ
15:00` թափառումներ Վանաձորում . Կոտրաշ եկեղեցի, թթու ջուր, պուրակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայքի հրապարակ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Լճեր . քաղաքային ֆոտոպլեներ, հարցազրույցներ
18:00` ընթրիք
19:00` Ընթերցում և քննարկում ենք Զորյանի ,,Չալանկը,, պատմվածքը:
20:00` խաղեր, զրույցներ
21:00` հիգիենա, անկողինների պատրաստում
22:00` քուն


Սեպտեմբերի 15
08:30` վերկաց
09:00` հիգիենայի ժամ, նախավարժանք
10:00` նախաճաշ
11:00`Ղարաքիլիսա եկեղեցի . ուսումնական պատարագ
12:00` հանդիպում Վանաձորի սովորողներին, այցելություն Ստեփան Զորյանի տուն-թանգարան, միասնական ընթերցումներ
14:00` ճաշ
15:00-17:30` ճանապարհ դեպի Երևան

Նախագծի արդյունքում՝ համագործակցություն Վանաձորի դպրոցների հետ, Զորյանի ծննդյան օրը Զորյանի քաղաքում, սովորողների տպավորությունների, Վանաձորի մասին պատմող նյութերի, ֆիլմերի հրապարակում, հանրայնացում:


Комментариев нет:

Отправка комментария