пятница, 27 декабря 2019 г.

Ուսումնական ձմեռ. դեկտեմբերի 27-հունվարի 8

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 27-հունվարի 8
Մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանների սովորողներ

Նախագծային առաջադրանքներ.


  • Արձակուրդային օրեր, ամանորյա հանգիստ: Պատմի՛ր անցկացրածդ օրերի մասին, ի՞նչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, ինչպե՞ս ես անցկացրել Ամանորը, պատմի՛ր զգացողություններիդ մասին: Պատմի՛ր ձեր տան կամ հանդիպածդ ամանորյա հետաքրքիր զարդարանքների, նվերների, որևէ  ուտեստի պատրաստման ընթացքի մասին: Աշխատանքները կարող են լինել տեսանյութի, պատումի կամ ռադիոնյութի տեսքով: 
  • Ամանորյա ընթերցանություն: Առաջարկում եմ կարդալ.
  1. Ջաննի Ռոդարի ,,Երկնագույն նետը,, 
  2. Չարլզ Դիքենս ,,Սուրբ ծննդյան երգը,,
  3. Սուրբ ծննդյան հեքիաթ 
  4. Պ. Կոելյո  ,,Սուրբ ծննդյան հեքիաթ,,
  5. Պ. Կոելյո ,,Խոսեի սանդալները,,
Սիրելի՛ սովորող, դու ,իհարկե, ինքդ կարող ես ընտրել, թե ինչ ես ուզում կարդալ, ուղղակի չմոռանաս ներկայացնել կարդացածդ գիրքը, պատմվածքը կամ հեքիաթը: Բլոգումդ պատմի՛ր, դուրս բեր սիրելի հատվածներ, բնութագրի՛ր և նկարագրի՛ր հերոսներին, ներկայացրո՛ւ քո մտքերը ստեղծագործության գաղափարի, ասելիքի վերաբերյալ...

  • Ֆոտոպատումներ. ներկայացրո՛ւ ֆոտոպատումներ հետևյալ թեաներով՝ իմ հանդիպած ձմեռը, ամանորյա քաղաք, տոնածառերի շքերթ,  ամանորյա դեմքեր, այլ....
Առաջադրանքները տեղադրել բլոգում, հղումն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին: 

Բարի Ամանոր և ուրախ հանգիստ, սիրելիներ...


Комментариев нет:

Отправка комментария