четверг, 19 декабря 2019 г.

Հանդիպում Արփի Մաղաքյանի հետ

Արդեն մեկ ամիս է Տիգրան Հայրապետյան գրադարանում է ,,Սիրո քաղաք Երևան,, հեքիաթների գիրքը: Գիրքը մի փոքր տարբերվում է ձեզ ծանոթ մյուս հեքիաթներից, այն պատմում է Երևանի մասին,  բոլորիս ծանոթ Երևանի մասին: Թվում է՝ ինչպես կարելի է միացնել Երևան քաղաքի պատմությունը և հեքիաթը, բայց գրողին դա հաջողվել է:
Այսօր հանդիպեցինք գրքի հեղինակին՝ Արփի Մաղաքյանին, ով պատմեց գրքի ստեղծման պատմությունը, հետագա նպատակների, այլ մտահղացումների մասին, սիրով լսեց փոքրիկ սեբաստացիներին, պատասխանեց մեծերի հարցերին, ժպտաց և ժպիտ պարգևեց: Հաճելի և անկաշկանդ զրույց էր:
Արփին պատմեց, որ Երևանի  մասին տեղեկություններ հավաքել է տասներկու տարի, կարդացել է, հանդիպել մարդկանց հետ, ուսումնասիրել, իսկ հեքիաթները ծնվել են այդ ուսումնասիրությունների ընթացքում: Բավական լուրջ աշխատանք է տարվել գրքի դիզայնի, որակի վրա, հեղինակը ցանկացել է իսկապես որակյալ գիրք տպագրել: Եվ իսկապես գրքի տառատեսակը շատ հարմար է ընթերցելու համար, թղթի որակը հարմար է թերթելու, ձեռքից ձեռք անցնելու համար, իսկ դիզայնի, նկարազարդումների հետաքրքիր լինելը փաստեցին բոլոր սովորողները: 
Սկզբում դիտեցինք Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ հեքիաթներից մեկը, այնուհետև խոսեցին սովորողները, պատմեցին իրենց տպավորությունների մասին, հարցեր տվեցին, քիչ-քիչ դարձավ մտերմիկ զրույց: 
Ընթացքը՝ լուսանկարներում:












Комментариев нет:

Отправка комментария