вторник, 6 июля 2021 г.

Ուսումնական ամառ 2021


Սիրելի՛ սովորող, ամառային արձակուրդն ավելի հետաքրքիր դարձնելու համար առաջարկում եմ . 

  • ընթերցել
Թոլկին ,,Հոբիտը,,
Արթուր Կոնան Դոյլ ,,Կորուսյալ աշխարհ,, և Շերլոկ Հոմսի մասին գրքերը
Ջեկ Լոնդոն ,, Սպիտակ ժանիք,, և ,,Ծովագայլը,,
Ժյուլ Վեռն ,,Տասնհինգամյա նավապետը,,
Վայներ ,,Այց մինոտավրոսին,,
Հագարդ ,,Մոնթեսումայի դուստրը,,
Ռաբլե ,,Գանգարտյուա և Պանտագրյուել,,
Դանիել Քիզ ,,Ծաղիկներ Էլջերնոնի համար,,
Շառլոտ Բրոնտե ,,Ջեյն էյր,,
Ջոն Գրին ,,Աստղերն են մեղավոր,,
Կարող եք առաջարկել նաև դուք: 
Կարող եք կարդալ ձեր նախընտրած գիրքը: 

  • Ամառային վլոգինգ 
Հետաքրքիր վլոգային տեսանյութեր պատրաստե՛ք ձեր առօրյայի, դիտած ֆիլմերի, ճամփորդությունների վերաբերյալ, կամ այլ թեմաներով:

  • Ամռան ընթացքում շարունակելու ենք ,,Մարգարիտ,, ստեղծագործական և ,,Պատուհան,, թարգմանչական ամսագրերի աշխատանքները: Ձեր թարգմանական և ստեղծագործական աշխատանքները տեղ կգտնեն ամսագրերի հուլիս և օգոստոս համարներում: 
Պատրաստի աշխատանքներն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am  էլ. հասցեին: 
Բարի և հաճելի ամառային հանգիստ, սիրելիներ: 

Комментариев нет:

Отправить комментарий