среда, 7 сентября 2022 г.

Արատեսյան օրեր

Արատեսյան ճամփորդությունները միշտ յուրահատուկ են և սիրելի։ Արդեն տասից ավել այցելություն ենք ունեցել Արատես՝ իրարից տարբերվող, յուրաքանչյուր անգամ նոր ուղղություն, նոր վայր բացահայտելով։ 
Ինչպես միշտ, առավոտյան վաղ հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, միասնական ժամերգությունից հետո ճանապարհվեցինք։ Ճամփորդների մեծ մասը Մուտքի ճամբարի սովորողներ էին, ովքեր առաջին անգամ էին լինելու Արատեսում, նույնիսկ առաջին անգամ էին մասնակցում եռօրյա ճամբարի՝ գիշերակացով։  Այս պարագայում պատասխանատվությունն ավելի է։ 
Թեթև ընդմիջումից հետո հայրենագիտական կանգառ ունեցանք Վայոց ձորի Վերնաշեն գյուղում, որտեղ գտնվում է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում, խորհրդային շրջանում վերակառուցվել է և վերածվել Գլաձորի պատմամշակութային թանգարանի։ 
Թանգարանում հանդիպեցինք նաև Վերնաշենի դպրոցի սովորողներին, ովքեր որպես կամավոր նախագծեր են իրականացնում այցելուների հետ։ Սկզբում շրջեցինք և ուսումնասիրեցինք Սուրբ Հակոբ եկեղեցին՝ որպես ճարտարապետական կառույց, զարդանախշերով և ձևով, այնուհետև պատմեցին և ներկայացրին ցուցանմուշները՝ կենտրոնանալով Գլաձորի համալսարանի պատմության, մանկավարժական մեթոդների, դասավանդվող առարկաների վրա։ Իսկ վերջում կամավորներ Սյուզին և Անուշիկն առաջարկեցին լուծել Անանիա Շիրակացու ,,Աշխարհացույցից,, հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ։  Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք


Պատումներ 

Комментариев нет:

Отправить комментарий