Նորից հավաքվել ենք Տիգրան Հայրապետյան ընթերցասրահում։ Նպատակը նույնն է՝ հրապարակել ,,Լուսապսակ,, ամսագրում տպագրված ստեղծագործական աշխատանքները և հայտարարել հեղինակներին։
Արդեն երկար ժամանակ է կրթահամալիրի գրադարանը համագործակցում է ,,Լուսապսակ,, ամսագրի հետ, որտեղ տպագրվում են տարատարիք սեբաստացի սովորողների հաջողված ստեղծագործությունները։
Ժամանակ առ ժամանակ խմբագրություն ենք ուղարկում ստեղծագործությունների փաթեթներ, իսկ թե որ ստեղծագործություններն են ընտրվում, անակնկալ է լինում և՛ մեզ համար, և՛ հեղինակների։ Այսպես, այս անգամ հրապարակվել էր երկու ստեղծագործություն․
- Գուրգեն Մանուկյան ,,Կատարելություն չկա,,
- Քնարիկ Ադամյան ,,Բարև,, ։
Միջին դպրոցի ղեկավար Լուսինե Բուշը կարդաց հատվածներ ստեղծագործություններից և ներկայացրեց հեղինակներին, դիտե՛ք ․
,,Լուսապսակ,, ամսագիրը հրապարակվում է 4000 տպաքանակով, ուղարկվում է հանրապետության և Արցախի դպրոցներին, իսկ ստեղծագործական աշխատանքներն ընտրվում են նույնպես հանրապետության դպրոցների սովորողների աշխատանքներից։ Եվ ամեն անգամ կրթահամալիրի սովորողների աշխատանքները խմբագրության էջում տեսնելը անչափ ուրախալի է։ Նաև մոտիվացիա է ստեղծագործել սիրող սովորողների համար։
Տիգրան Հայրապետյան գրադարանը համագործակցում է նաև ,,Ոստան,, ամսագրի հետ, որտեղ նույնպես պարբերաբար հրապարակվում են ավագ դպրոցի սովորողների աշխատանքներից։
Այս անգամ հրապարակվել էր ․
- Լուսինե Ալեքսանյանի հոդվածը,
- Մաթեմատիկայի ուսուցիչ Զարինե Փանյանի աշխատանքը,
- Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Գոհարինե Ազնաուրյանի թարգմանությունը։
Նախորդ հրապարակումների մասին կարդացե՛ք այստեղ։
Комментариев нет:
Отправить комментарий