воскресенье, 8 января 2023 г.

Բառքամոցի․ մրցույթ-առաջնություն


Կարծում եմ՝ բոլորդ էլ լսել եք ,,Բառքամոցի,, խաղի մասին։ Հավանաբար նաև խաղացել եք։ Այո, սա այն խաղն է, երբ որևէ բառից քամում, դուրս ենք բերում բոլորովին նոր բառեր։ Շատերի սիրելի խաղն է։ Ինչո՞ւ այս ճամբարի ընթացքում չվերականագնենք խաղը՝ մեծ մրցույթ-առաջնություն կազմակերպելով։ Իհարկե, կլինեն նաև մրցանակներ։ ԴԵ ինչ․․․

Նախագծի իրականացման ժմանակահավածը՝ հունվար ամիս
Մասնակիցներ՝ բոլոր-բոլոր ցանկացողները․․․․

Նպատակը՝ 
  • զարգացնել արագ կողմնորոշվելու հատկությունը,
  • զարգացնել լեզվական մտածողությունը, 
  • զարգացնել բառապաշարը։ 
Ընթացքը՝
  • Լոգոյի պատրաստում,
  • Մրցույթի հայտարարության պատրաստում․ ուղարկել էլ․ փոստերով, աշխատել սովորողներին տեղեկացնելու ուղղությամբ,
  • Մրցույթի հայտարարություն-գովազդի պատրաստում /տեսանյութ, սցենարի մշակում/, 
  • Մրցույթի կարգի, պայմանների կազմում, 
  • Մասնակցության հայտի պատրաստում, 
  • Գրանցված մասնակիցների ցուցակագրում, մրցույթի անցկացման օրերի որոշում, տեղեկացում մասնակիցներին։ 
  • Ամփոփիչ մրցույթի կազմակերպում, մրցանակների հանձնում։ 
Համագործակցություն՝
  • Տեխնոլոգիական ջոկատի հետ՝ մեդալների և հուշանվերների պատրաստում, 
  • Կավագործարանի հետ՝ կավե նվերների պատրաստում հաղթողների համար։ 
Արդյունք՝ 
  • Հետաքրքիր, հավես ճամբարային պահերի պարգևում մասնակիցներին և կազմակերպիչներին,
  • ընթացքի նկարահանում, լուսաբանում, տարածում,
  • ամփոփիչ տեսանյութի պատրաստում։ 
Սիրով սպասում ենք բոլոր մասնակիցներին։ 


Մրցույթի օրերը՝
Անհատական մասնակիցներ՝ հունվարի 23, 12:00
Խմբային մասնակիցներ՝ հունվարի 23, 11:00


Մրցույթի լոգոները՝ սովորողների առաջարկով
Մրցույթի հայտարարությունը՝ այստեղ 
Մրցույթի հայտարարությունը՝ ենթակայքում
Մրցույթի գովազդային հոլովակը՝ այստեղ 
Հայտագրված մասնակիցներ՝ այստեղ ։ 
Մրցույթի կազմակերպման ընթացքը, հաղթողները, արդյունքնենրը՝ այստեղ։ 

Комментариев нет:

Отправить комментарий