понедельник, 16 января 2023 г.

Դիջիթեքյան հանդիպում․ QR կոդերի ստեղծման դասընթաց


Դիջիթեք 2023-ի ծրագրի շրջանակում մասնակցեցինք Քոլեջի սովորողների կազմակերպած դասընթացներին։ Ընտրեցինք QR կոդերի ստեղծման դասընթացը։ 
QR կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տեղեկություններ այն մասին, ինչին կցված է։ Երբեմն մատնանշում են կայք կամ հավելված։ 
QR կոդերը գնալով մեծ տարածում են ձեռք բերում, այժմ դրանք կարելի է հանդիպել բազամբնույթ իրերի, թղթերի, այցեքարտերի վրա։ 
Դասընթացի սկզբում խոսեցինք QR կոդերի մասին, դրանց տարածման, օգտագործման մասին, այնուհետև բացատրեցին, թե ինչպես ստեղծել սեփական QR կոդը։ 
Հանդիպման ավարտին մասնակից սովորողները ստեղծեցին իրենց բլոգի QR կոդերը և փորձարկեցին։ 
Հաջող հանդիպում էր և ուսուցողական։ Շնորհակալ ենք։ 
Այնուհետև օրվա սովորածը փոխանցեցինք Շիրակի մարզի Ազատան գյուղի դպրոցի սովորողներին։ 
Լուսանկարներ ընթացքից․ 





Комментариев нет:

Отправить комментарий