четверг, 1 февраля 2024 г.

Ձմեռային ազգագրության փառատոն 2024


Երկրորդ ուսումնական շրջանի նախագծային ձևաչափը մեծապես նպաստում է փառատոնային գործունեության իրականացմանը։ Այսպես, Ձմեռային ճամբարով հունվարի 8-ից մեկնարկեց Ձմեռային ազգագրության փառատոնը, որի ծրագիրը և ուղղությունները քննարկվել և հրապարակվել էին նախապես։  Ուղղությունների բազմազանությունը հնարավորություն էր տալիս բոլոր հետաքրքրությունների տեր սովորողներին և ուսուցիչներին իրականացնել փառատոնային նախագծեր։ 
Միջին դպրոցում նախաձեռնությունների ուղղություններն էին՝
  • թանգարանային և մշակութային ճամփորդություններ, 
  • խոհանոցային գործունեություն, 
  • վարպետության դասեր, հանդիպումներ, 
  • ազգային երգ, պար
  • ուսումնասիրություններ
  • այլ։ 

Մանկավարժական ճամբարի ընթացքում դասավանդողների հետ բազմիցս խոսել և ներկայացրել եմ փառատոնի ծրագիրը և ուղղությունները, մասնակցության ձևը։ Ամբողջ երեք շաբաթվա ընթացքում ունեցել ենք ակտիվ նամակագրություն։ 
Միջին դպրոցի մասնակցությունը փառատոնին բազմաճյուղ էր, գրեթե բոլոր ջոկատները մասնակցել են, նախագծերի արդյունքները հավաքվել են յուրաքանչյուր շաբաթ։ 


Մեծ թիվ են կազմել թանգարանային ճամփորդությունները՝  հիմնականում երևանյան տարատեսակ թանգարաններ։ Այցելությունները ներառել են նաև Հայաստանի մշակութային քաղաքները՝ Գյումրի, Աշտարակ։ 
Խոհանոցային գործունեությունը Միջին դպրոցում բազմաճյուղ է եղել ՝ ներառելով ոչ միայն ազգային խոհանոցը, այլև օտարերկրյա խոհանոցային բաղադրատոմսեր և ավանդույթներ, առանձնացնեմ մի քանի հետաքրքիր նխաձեռնություն՝
Միջին դպրոցի դասավանդողների նախաձեռնությամբ կազմակերպվեց երկու վարպետության դաս, հանդիպում՝
Ձմեռային ազգագրության փառատոնի ժամանակ շարունակվել են ազգային երգերի, պարերի ճանաչման, ուսումնասիրման աշխատանքները։ Փառատոնի մասն են կազմել նաև ազգային խաղերը, որոնք մեծ ոգևորությամբ խաղում են բոլոր տարիքի սեբաստացիները․
Փառատոնի շրջանակներում այցելություններ են եղել արհեստանոցներ, արվեստանոցներ, արտադրամասեր։ Նման նախագծերը գործնական հմտություններ փոխանցելու լավագույն միջոցն են։ 
Փառատոնային նախագծերի արդյունքները ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։ 

  • Կարծում եմ՝ պետք է ավելի շեշտադրել և կարևորել Միջին դպրոցում մասնագետների հետ հանդիպումները, արտադրամասեր , արհեստանոցներ այցելությունները։ Իհարկե, նման նախագծեր իրականացվել են, սակայն դրանք սովորողների համար մնում են ամենագրավիչը և կարելի է նախաձեռնություններն ավելի կարևորել և ընդգրկուն դարձնել։ 

Комментариев нет:

Отправить комментарий