Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսվեց նախապես հրապարակված աշխատակարգով՝ մանկավարժական խորհրդի հավաքով, որի ժամանակ քննարկեցինք մի շարք ուսումնական և կազմակերպչական հարցեր՝
- Գնահատման և ուսումնական շրջանի ամփոփման վերաբերյալ,
- Անհատական աշխատաժամանակների կառուցվածքի և հրապարակման վերաբերյալ,
- Հունվարյան ստուգատեսների վերաբերյալ,
- Ճամբարային նախագծերի վերաբերյալ,
- Օրվա աշխատանքների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին հունվարյան ստուգատեսների համակարգողները ներկայացրեցին մասնակցության ձևը և ստուգատեսների բովանդակությունը։ Մասնակցության մի շարք ձևեր և տարբերակներ առաջարկվեցին՝ ճամբարն ամբողջական և հետաքրքիր դարձնելու համար։ Կարծում եմ՝ մտքերի փոխանակումն արդյունավետ էր նոր նախաձեռնությունների հղացման համար։
Այնուհետև մեր աշխատանքը շարունակեցինք Լուիզա Քեշիշյանի աշխատանոցում․ երգեցինք և նախապատրաստվեցինք առաջիկա ուրբաթ-համերգին։ Նախատեսվում է կատարել երկու երգ՝ ամանորյա ,,Դրսում ձմեռ է,, և ,,Այսօր ձայնն Հայրական,, շարականը։ Երկու օրվա արդյունքները վերուծելով կարելի է ասել, որ խմբերգերը ստացվում են։
Անհատական աշխատաժամանակով դասավանդողները հնարավորություն ունեն աշխատել անհատապես կամ փոքր խմբերով՝ իրականացնելով մի շարք աշխատանքներ՝
- Առաջին ուսումնական շրջանի ամփոփում,
- Ուսումնական շրջանի հաշվետվությունների պատրաստում,
- Հունվարյան ճամբարի նախագծերի լրամշակում,
- Դասասենյակների մաքրում և կոկիկացում,
- Միջավայրի բարեկարգման այլ աշխատանքներ։
Ընդմիջումը, ինչպես միշտ, ծիսական խահանոցով է։ Այսօր համտեսեցինք ամենահամեղ պասուց տոլման, որը պատրաստել էին կամավոր-խոհարար ուսուցիչները։ Անչափ համեղ էր, շնորհակալ ենք։
Ընդմիջումից անմիջապես հետո շարունակեցինք աշխատանքը մասնախմբերով։ Մասնագիտական խմբերում քննարկվեցին առարկայական նախագծերը, ամփոփումները, այլ հարցեր։
Մասնախմբերով հավաքներից հետո ևս մեկ պարապմունք ունեինք՝ մասնագիտական ակումբենր, մանկավարժական զարգացման սեմինարներ։
Անսովոր և տարբերվող էր իրականացվող գործունեությունը․ բոլոր աշխատարաններում հետաքրքրասեր և ստեղծագործ մարդիկ էին, ովքեր նկարում էին, կավով էին աշխատում կամ պատրաստում էին։
Այսպիսով, մանկավարժական ճամբարը հնարավորություն է տալիս աշխատանքին զուգահեռ կրթվել, ստեղծագործել, հանդես գալ նախաձեռնություններով և ավելի լավ ճանաչել գործընկերներին։
Լուսանկարներ ընթացքից՝
Комментариев нет:
Отправить комментарий