четверг, 26 декабря 2024 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն


Առաջին ուսումնական շրջանում շարունակել եմ աշխատանքս Միջին դպրոցում՝ դասավանդելով 7-րդ և 8-րդ դասարաններին։ Քանի որ իրար ճանաչում ենք և հաջողված նախագծեր ենք ունեցել նախորդ տարիներին, բնականոն աշխատանքը շարունակելը հեշտ ստացվեց, իսկ գործունեությունը հագեցած էր հետաքիքր նախագծերով։ 
Ուսումնական տարին սկսեցինք Ծաղկեվանք տանող ճանապարհով՝ համատեղ քայլքով և զրույցով, որի ժամանակ ուրվագծվեցին մեր առաջիկա աշխատանքները և նախագծերը։ 
Ընդհանուր առմամբ ուսումնական շրջանը համարում եմ հաջողված։ Մեկնաբանեմ, թե ինչու՝
  • Սովորողների հետ մտերմացել ենք, ինչն օգնել է, որ թեթև և ուրախ անցնեն մեր դասերը, սովորողները մոտիվացվեն և ցանկանան կարդալ, ստեղծագործել, 
  • Կարողացել եմ ոգևորել սովորողներին, ովքեր հանդես են եկել նախաձեռնություններով։ Սովորողների կողմից առաջարկված բոլոր նախագծերը մանրմասն քննարկել եմ, ուղղորդել, ոգևորել, երբեք չէ չեմ ասել, այլ տրամադրել եմ իմ լրացուցիչ ժամանակը, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան առաջին պլանում հանդես գալու։ 
  • Ավելի ընդգրկուն են դառել ստեղծագործական-վերլուծական աշխատանքները․ ամբողջ տարին կարդացել են, քննարկել, գրառել իրենց մտքերը։ 
  • Օգնել եմ, որ սովորողները հանդես գան անհատական նախագծերով, գրառեն և զարգացնեն իրենց նախաձեռնությամբ սկսված աշխատանքները։ 
  • Ամբողջ ընթացքում հաճելի պահեր ենք ապրել, միասին սովորել ենք, ճամփորդել, գործունեություն իրականացրել։ 
Առաջին ուսումնական շրջանի ճամփորդությունները՝
Նշեմ, որ ճամփորդություններն ունեցել են ամբողջապես հայրենագիտական-ուսումնական ուղղվածություն։ Նախապես քննարկել ենք սովորողների հետ, հաշվի առել նրանց առաջարկները, ուսումնասիրել երթուղին և հայրենագիտական կանգառների մասին տեղեկություն հավաքել։ 

Յուրաքանչյուր ամիս ներկայացրել եմ արված աշխատանքի հաշվետվություն․
Ավելացնեմ, որ առավել հաջողված եմ համարում ,,Պատուհան,, ամսագրի աշխատանքները։ Այս տարի լրիվ այլ ուղղությամբ ենք աշխատել, սովորողներն ընթերցել և մեկնաբանել են դասընկերների աշխատանքները։ 

Комментариев нет:

Отправить комментарий