понедельник, 20 октября 2025 г.

Մանկավարժական ճամբարի առաջին հանդիպումը


Մեկնարկել է կրթահամալիրի աշնանային մանկավարժական ճամբարը, որի ծրագրում ներառված են սեմինարներ-հավաքներ մասնագիտական խմբերով։ 
Մասնագիտական հավաքների նպատակն ընթացիկ նախագծերը, աշխատանքները քննարկելն է, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդելը, օգնելը, դասավանդողների մասնագիտական որակները բարձրացնելը։ 
Մայրենի լեզվի մասնախմբի այս շաբաթվա ծրագիրը կարող եք տեսնել այստեղ։ 
Առաջին հանդիպման ժամանակ՝
  • Մասնախմբի ղեկավարը ներկայացրեց Մանկավարժական ճամբարի ընթացքում մասնախմբի անելիքները, հավաքների ծրագիրը, 
  • Նայեցինք ,,Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,, հիմնադրամի կանոնդադրության նախագիծը, պայմանավորվեցինք ընթերցել, դիտարկումներ , առաջարկներ անել և՛ բանավոր քննարկման ժամանակ, և՛ մասնախմբով՝ նամակագրությամբ։ 
  •  Քննարկեցինք 10-րդ դասարանի Խոսքի մշակույթ առարկայի ծրագիրը։ 
  • Խոսեցինք ընթացիկ և առաջիկա նախագծերից, նշանակվեցին համակարգողներ։ 
 10-րդ դասարանի Խոսքի մշակույթի ծրագիրը կազմել և երեք տարի փորձարկել է Հասմիկ Ղազարյանը, ով ներկայացրեց իր դիտարկումները, առաջարկները։ Ծրագիրը բուռն քննարկումներ առաջացրեց։ Հնչեցին մի շարք հարցադրումներ, այդ թվում՝ Խոսքի մշակույթը ներառում է քերականական-վերլուծական աշխատանք, թե՝ ոչ, ինչպիսին պետք է լինի դա։ Նշվեց, որ կրթահամալիրում քերականության ուսուցումը հիմնված է գործնական քերականական աշխատանքների վրա, և դա է գրագիտության  միակ արդյունավետ ճանապարհը։ 
Հանդիպումը բովանդակային էր և արդյունավետ։ 
 Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի 

Комментариев нет:

Отправить комментарий