Էսսեն արձակ շարադրանք է, որտեղ հեղինակը ներկայացնում է իր մտքերը, դիրքորոշումը կամ զգացողությունները որևէ թեմայի շուրջ։ Սովորողից պահանջվում է ստեղծագործելու, վերլուծելու, քննել-քննադատելու կարողություններ, նաև՝ թեմայի իմացություն։
Էսսեի կառուցվածքը
Նախաբան: 3-5 նախադասություն, ընդհանուր ներկայացնել թեման, ստեղծել տրամադրություն՝ մուտք, հարցադրում առանց պատասխանի՝ որպես անցում բուն թեմային։
Հիմնամաս։ Էսսեի ամենածավալուն մասն է, որտեղ սովորողը առաջ է քաշում պնդում և հիմնավորում։
Ի՞նչ է պնդումը։ Մեկ նախադասությամբ անձնական տեսակետի դրսևորում, որը պետք է կապվի հարցադրման հետ և բխի տեքստից։
Ապացույց, փաստ։ Պնդման ապացուցում՝ վստահելի աղբյուրներից կամ տրված հատվածից մեջբերումներ անելով։
Մեկնաբանություն։ Խոսել թեմայի և պնդման մասին՝ հարցին մոտենալով քննադատաբար, ներկայացնելով սեփակն տեսակետը , կիրառել ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերը։
Եզրակացություն։ 3-5 նախադասություն։ Ամփոփել ասվածը, նշել, թե ինչու է ներկայացված վերլուծությունը կարևոր, հիմնավորել թեմայի արդիականությունը։
Աղբյուրը՝ ուղեցույց
Комментариев нет:
Отправить комментарий