понедельник, 19 января 2026 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր

22.01.2026
Վարում են՝ Վիկտորիյա Զարգարյան, Մարինա Զաքարյան

  • Ողջույնի խոսք, 
  • Օրվա խորհուրդը, 
  • Միասնական պարերգ՝ Տալտալա
  • Դդմային փաստեր, 
  • Միասնական ընթերցում՝ Համո Սահյան ,,Ձմեռնամուտ,,
  • Միասնական պարերգ՝ Խլբանե
  • Անհատական կատարում՝ Եվա Պապյան
  • Միասնական պար՝ Իշխանաց պար

Համո Սահյան Ձմեռնամուտ

Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:

Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:

Դդմային փաստ

Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը շատ տարածված է եղել: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում,  ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները  երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում  հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի  դդումը:

Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները, այդ թալիսմանները որպես նվեր, ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները  սերվել են դդումից:


Комментариев нет:

Отправить комментарий