воскресенье, 11 января 2026 г.

Մշակութային Գյումրի


Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 17-19
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ հունվարի 17-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից, 
Վերադարձ՝ հունվարի 19-ին,մինչև 17:00, Մայր դպրոց ։ 

Երթուղի՝ 
Մեկնում՝  Երևան- Արուճ-Թալին-Մաստարա-Ազատան-Գյումրի ։ 

Վերադարձ՝ Գյումրի-Ազատան-Ջրափի-Երերույք- Արմավիր -Վաղարշապատ-Երևան ։ Ջրափից մինչև Երազգաորս, շուրջ 30 կմ անընդմեջ դիտակետում Ախուրյանի ջրամբարն է։  


Գիշերակացը՝ Ֆանտան հյուրատուն

Ճամփորդության նպատակը՝ 
  • Ծանոթանալ, ուսումնասիրել Գյումրու մշակույթը, ազգագրությունը, 
  • Գյումրին` պատմությունների քաղաք․ Գյումրու մշակույթի, ավանդույթների ուսումնասիրությու ,
  • Գյումրին այսօր, գյումրեցիները․ հանդիպումներ, այցելություններ արհեստանոցներ, արվեստանոցներ,

Ստուգատեսներ՝ 
  • Ազգագրական ստուգատես․ ազգագրությունը Գյումրիում․ ուսումնասիրություններ, 1. Գյումրու մշակույթը, ավանդույթները, արհեստները . ուսումնասիրում ենք Ձիթողցոնց թանգարանում,
  • Այցելություն արհեստանոցներ' վարպետ Արտակի արհեստանոց (զարդեր պարկուճներից), հոլերի արհեստանոց (Արսեն Վարդանյան), դարբնոց (տվյալները պետք է ճշգրտվեն),
  • Հումորային պատմություններ Գյումրիից, անեկդոտների պատ,
  • Դդմագովք . ավանդական ղափամայի պատրաստում,
  • Ձմեռային մարզական խաղեր. ձնագնդի, ձնային խաղեր ,,Շատրվանների,, այգում։ 
Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ 
  • Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
  • Մաստարայի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Երերույքի տաճար
  • Ջրափիի եկեղեցի
  • Քայլք Գյումրիում՝ երթուղի՝ Վարդանանց հրապարակ-Սուրբ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիներ- Հոկտեմբեր կինոթատրոն-Լոդկա շենք-Ճրճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ-Կլկլանի բաժակ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց-,,Վառեմ-մարեմ,, պատշգամբ-Օժիտի շենք։ 
  • Թանգարաններ՝ Ձիթողցոնց թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան
  • Արհեստանոցներ՝  այցելություն վարպետ Արտակի արհեստանոց․ պարկուճներից զարդեր։ 
Եղանակը՝  այստեղ 

Նախապատրաստական աշխատանք
  • Գյումրու հետ կապված լեգենդների, անվան բացատրության հետ կապված պատմությունների ուսումնասիրություն,
  • Գյումրու ֆայտոնները
  • Ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն
  • Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
  • Գյումրեցիների ավանդույթները
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին
  • Գյումրի՝ ֆիլմերի հետքերով։ Գյումրիում նկարահանված հետաքրքիր ֆիլմեր։ 
Կրթական փոխանակումներ՝
Այցելություն Արամ Գալստյանի անվան մարզադպրոց։ Մարզիչ՝ ընկեր Արտակ, 
  • շրջայց դպրոցում, ծանոթություն, 
  • բասկետբոլի ընկերական խաղ 

Ծրագիր ՝ ըստ օրերի

Հունվարի  17
09:00` մեկնում
11:30` կանգառ Արուճում, այնուհետև՝ Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցում, ընդմիջում, 
14:00` կանգառ Մաստարայում, 
15:00` Ժամանում Գյումրի,  կրթական փոխանակումներ, ընկերական բասկետբոլային խաղ , այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան,
17: 30` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիք
18:30' Դդմագովք, ավանդական ղափամայի պատրաստում, 
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր
22: 30` քուն 

Հունվարի 18
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
10: 30` քայլք Գյումրիում՝ ըստ երթուղու,այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան
15:00` ընդմիջում
16:00`  քայլք Գյումրու հրապարակում, Աբովյան, Վարպետաց փողոցներում, զրույցներ գյումրեցիների հետ, այցելություն Արտակ Թադևոսյանի արհեստանոց, այցելություն հոլերի արհեստանոց, 
18:00` վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, վիկտորինա
22: 30` քուն 

Հունվարի 19
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ, իրերի հավաքում
11:00` Այցելություն Ձիթողցոնց թանգարան
12:00` Ջրափի
13:00` Երերույքում ընդմիջում
մինչև 17:00 վերադարձ։ 

Նախահաշիվ
Մեկ սովորողը եռօրյա ճամփորդության ուղեգրի համար վճարում է 17.000 դրամ։ 
  • Գիշերակացը՝ 8000 / 80.000
  • Տրանսպորտ՝   4000     120.000/ մի մասը կրթահամալիրի աջակցությամբ
  • Սնունդ՝ 4500 /90.000 / 
  • Թանգարանի տոմսեր, էքսկուրսավարի ծառայություն`  500/ 10000
Տրանսպորտ՝ 60 DA 077, 20 տեղ
Վարորդ՝  Հովիկ Քիշմիրյան
Անհրաժեշտ իրեր՝
  • ճանապարհի համար օարապահիկ՝ բրդուճներ, ջուր,
  • հարմար ուսապարկ, տաք կոշիկներ,
  • անհատական ճամփորդական սպասք,
  • տաք հագուստ, փոխնորդ հագուստ, հողաթափ,
  • հիգիենայի պարագաներ,
  • ձեռնոց, գլխարկ։ 
Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդությունը ներկայացնող պատումներ, տեսանյութեր։ 

Մասնակիցներ՝

Комментариев нет:

Отправить комментарий