Նոր ուսումնական տարին նոր սովորողներին հետ սկսեցինք ճամփորդությամբ։ Ընտրված վայրը, իհարկե, Արատեսի դպրական կենտրոն է, որտեղ հնարավոր է վայելել աշունն իր ամբողջ գեղեցկությամբ։ Նաև՝ ճամփորդությունը մտերմանալու, սովորելու, ուսուցման գործընթացն ավելի հեշտ դարձնելու ամենալավ մանկավարժական մեթոդն է։ Երբ սովորողի հետ քայլում ես, ճամփորդում, աշխատում, զրուցում ոչ ֆորմալ միջավայրում, կիսում կենցաղ, ստեղծվում է մտերումություն, ապրումակցում, որը չի կարող չազդել ուսումնական գործընթացի վրա։
Այսպես, սկսեցինք մեր ճամփորդությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, որտեղ էլ մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգությանը,,։
Հայրենագիտություն
Միշտ կարևորել եմ ճանապարհին սովորողների հետ զրուցելը երթուղու մասին, քանի որ ճանապարհի իմացությունը, ճանապարհին հանդիպած բնակավայրերին անդրադառնալը միանշանակ հարստացնում է սովորողի տեղեկատվական բազան և հնարավորություն տալիս ճանաչել հայրենի վայրերը, որն էլ հենց իրական հայրենագիտությունն է։
Հայրենագիտական կանգառներ՝
- Անկլավ հասկացություն՝ Տիգրանաշեն,
- Արարատ լեռը մեր դիտակետում, Արարատի մարզ,
- Արարատի մարզից անցում դեպի Վայոց ձոր,
- Արփայի հովիտ,
- Սմբատաբերդ, Արտանբույք և Եղեգիս գյուղեր։
Բարձունքի հաղթահարում ։
Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը սկսեցինք Արտանբույք գյուղից։ Եղանակը բարենպաստ էր և հաճելի, իսկ ճանապարհը լիքն էր համեղագույն ալոճենիներով։ Քայլեցինք առանց տրտնջալու, զրուցելով՝ կարևորելով արշավների ժամանակ դասընկերոջն օգնելը, հետևելը, միմյանց հանդեպ ուշադիր լինելը, նաև միջավայրի հանդեպ ուշադիր լինելը՝ չաղտոտելը, բնության գեղեցկությունները նկատելը, շրջակա ծառերը և բույսերը ուսումնասիրելը, հանդիպած աղբը հավաքելը։ Խաղաղ և հանգստանալով քայլքը տևեց մոտ երկու ժամ, սակայն հնարավոր է նաև ավելի կարճ ժամանակում հաղթահարել։
Բերդի մուտքի մոտ խոսեցինք Սմբատաբերդի պատմության, տարածքում ապրած և ապրող բնակիչների մասին, տարածքի առանձնահատկության մասին, նաև ուսումնասիրեցինք բերդերի կառուցվածը և տեսակները։
Շրջելուց, դիտելուց, նկարվելուց և մեր կրտսեր դպրոցի սովորողների հետ միասին ընթերցելուց հետո դանդաղ իջանք ետ։
Բերքահավաք
Աշանանային գունագեղ և բազմատեսակ համերը Արատեսում, ամեն քայլափոխի գույն է և քաղցրություն՝ վայրի սալոր, մասուր, ալոճ, տանձ, խնձոր, ընկույզ․․․․
- Հավաքել ենք Տատիկ-պապիկ և Ակումբ տնակների այգիներում եղող բոլոր ծառերի տակ թափված միրգը։
- Խնձորահավաք․ հավաքել ենք խնձորենիների տակ թափված ամբողջ խնձորը, որը հարմար էր ագարակում ձիերի կերակրման համար։
- Հավաքել ենք երկու մեծ տանձենիների տակ թափված ամբողջ տանձը և լցրել մեծ տակառների մեջ՝ մրգօղի պատրաստելու համար,
- Հավաքել ենք ալոճ և ընկույզ քիչ քանակությամբ, որոնք համտեսել ենք։
COP 17- ի շրջանակում Տիար Բլեյանի առաջարկով ՝
- շրջել ենք Արատեսի դպրական կենտրոնի տարածքով, դիտարկել ծառերը, ծառատեսակները,
- կարևորել ծառերի երիտասարդացումը, տնկարանների ստեղծումը,
- Յուրաքանչյուր սովորող ընտրել է մեկ ծառ, նկարել պտուղը և ծառը, ԱԲ-ի օգնությամբ ուսումնասիրել տեսակը և բազմացման յուրահատկությունները։
Առավոտյան նախավարժանք՝
Այսպիսով՝ Արատեսյան ճամփորդությունն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում, միասին կենցաղվարությունը, քայլքը, խաղերը և աշխատանքը առօրյան տարբերվող դարձրին։





















Комментариев нет:
Отправить комментарий