Բաղդադում ապրում էր մի առևտրական: Մի անգամ նա ծառային ուղարկեց շուկա՝ առևտրի, բայց ծառան գունատված ու դողալով ներս վազեց ու ասաց.
-Պարո՛ն, շուկայում՝ ամբոխի մեջ, ինձ մի ծեր կին հրեց, ես շրջվեցի և տեսա, որ ինձ հրել է հենց ինքը՝ մահը: Նա նայեց ինձ և սպառնաց: Տե՛ր իմ, ինձ ձի տո՛ւր, ես կգնամ այս քաղաքից, կթաքնվեմ իմ ճակատագրից: Ես կգնամ Սամարա, կթաքնվեմ այնտեղ և մահն ինձ չի գտնի:
Առևտրականը ձի է տալիս ծառային, ծառան նստում է ձին, քաշում է սանձերը և սլանում ողջ արագությամբ: Իսկ առևտրականը գնում է շուկա, ամբոխի մեջ գտնում է մահին, մոտենում է և հարցնում.
-Ինչո՞ւ ես սպառնացել իմ ծառային, երբ այսօր՝ առավոտյան, տեսել ես նրան:
-Ես չեմ սպառնացել, -պատասխանում է մահը,- ես ընդամենը զարմացել եմ: Ես չէի սպասում նրան տեսնել Բաղդադում, որովհետև այսօր երեկոյան Սամարայում նրա հետ հանդիպում ունեմ:
Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Հովհաննիսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий