Մի անգամ կուն ֆուի երեք վարպետները վիճեցին, թե ով է իրենցից ավելի հզոր:
Նրանք եկան մեծ քաղաք, կանգնեցին հրապարակի կենտրոնում և մարդկանց խնդրեցին լուծել իրենց վեճը:
Առաջինը դուրս եկավ ամենաերիտասարդ վարպետը: Նա բարձրահասակ էր և ուժեղ: Ամենօրյա մարզումներից նրա մկանները երկաթի պես ամուր էին:
-Ինձ վրա քարեր նետե՛ք,- գոռաց նա՝ դիմելով ամբոխին:
Ամբոխի կողմից թռչեցին քարեր, սկզբում մի քար, հետո մի քանի, իսկ հետո քարերի ամբողջ հոսք թռչեց վարպետի վրա: Բայց նա անհավանական արագությամբ, ձեռքերով և արմունկներով / չար լեզուները հավաստիացնում էին, որ նույնիսկ գլխով/ պահում էր քարերը և այնքան ճարպիկ, որ ոչ մի քար նրան ցավ չպատճառեց:
-Օ՜, այո՛, դու մեծագույն վարպետ ես,- ասացին մարդիկ:
Դուրս եկավ հաջորդ վարպետը: Նա առաջինից տարիքով մեծ էր, բայց նրա պես բարձրահասակ ու մկանուտ չէր: Սակայն նա ճկուն էր, ինչպես խաղողի վազը և արագ, ինչպես վագրը:
-Ինձ վրա քարեր նետե՛ք,- գոռաց նա:
Ամբոխից դուրս թռան քարերը: Բայց վարպետն այնքան վարժ էր կռանում, ընկնում, պտտվում, որ ոչ մի քար նրան չէր դիպչում:
-Դու նույնպես մեծ վարպետ ես,- խոստովանեցին մարդիկ:
Դուրս եկավ երրորդ վարպետը: Նա այլևս երիտասարդ չէր, միջահասակ էր և նիհար, տարիները չորացրել էին նրա մարմինը, իսկ հին սպիները /երիտասարդ տարիներին նա զինվոր էր եղել/ խանգարում էին արագ շարժվել, բայց աչքերը փայլում էին այնպիսի ներքին ուժով, որ հրապարակում կանգնած յուրաքանչյուր մարդ զգում էր այդ հայացքն իր ողջ էությամբ:
-Նետե՛ք ինձ վրա քարեր,- ասաց նա:
Բայց ոչ ոք չհամարձակվեց նրա վրա քար նետել:
Չինական առակ
Ռուսերենից թարգմանեց Ջուլիետա Դադոյանը:
11-1 դասարան

Комментариев нет:
Отправить комментарий