Ֆակիրը պարում էր այգում, պարում էր ծաղիկներով, և նրան մոտեցավ աստվածաբան գիտնականն ու հարցրեց.
Ֆակիրը շարունակեց պարել, որովհետև կարո՞ղ է լինել ավելի լավ պատասխան, քան պարը: Սերը լցվում էր շուրջն ամեն տեղից: Նրան հասկանում էին ծառերը, նրան հասկանում էր լիճը, նրան հասկանում էին երկնքով լողացող սպիտակ ամպերը, բայց աստվածաբանը կույր էր:
-Հերիք է ցատկես, պատասխանի՛ր իմ հարցին, քո այդ շարժումները պատասխան չեն: Ես հարցնում եմ ի՞նչ է սերը:
ֆակիրն ասաց.
-Հենց ես եմ սերը: Եվ եթե դու այն չես տեսնում իմ պարի մեջ, ուրեմն անկասկած ոչինչ էլ չես տեսնի, երբ ես դադարեմ պարել: Եթե դու չես լսում այն իմ երգի մեջ, ուրեմն այն կմնա քո հասկացողության սահմաներից դուրս, երբ ես կլռեմ: Ես արդեն տվեցի պատասխանը:
Աստվածաբանը ծիծաղեց և ասաց.
-Դա պատասխան է հիմարների համար: Ես գիտեմ բոլոր մեծ սուրբ գրությունները, ես պահանջում եմ ճիշտ պատասխան: Ես տգետ գեղջուկ չեմ, ես գիտեմ Վեդաները, կարդում եմ Գիտան, ինձ խելամիտ պատասխան տո՛ւր, այլապես ես կասեմ, որ դու չգիտես պատասխանը:
Ֆակիրը սկսեց երգել: Այդ երգում ասվում էր. <<Ես լսել եմ պատահել է այսպիսի մի դեպք. այգում աճում էին ծաղիկները, և այգեպանը պարում էր ուրախությունից՝ տեսնելով այդպիսի հազվադեպ հանդիպող գեցկություն: Քաղաքից եկավ մի ոսկերիչ և ասաց.
-Ի՛նչով ես դու արբեցած: Ի՞նչ էպատահել, ինչո՞ւ ես դու պարում:
-Նայիր այս ծաղիկներին,-ասաց այգեպանը:
-Սպասիր,- ասաց ոսկերիչը,- ես չեմ համաձայնի, մինչև չստուգեմ:
Եվ հանեց պայուսակից փորձաքարը, որն օգտագործում էր ոսկու մաքրությունը որոշելու համար: Նա քսեց ծաղիկները քարին, բայց ոչինչ չկարողացավ հասկանալ, ծաղիկները թոշնեցին ու մեռան:
Երևի այդ ծաղիկներն էին ծիծաղում, ծառերն էին ծիծաղում, երկնքում ամպերն էին ծիծաղում, այգեպանը ևս ծիծաղում էր>>:
Ֆակիրը ծիծաղեց և ասաց աստվածաբանին.
-Դու նույն բանն ես խնդրում ինձնից . դու ուզում ես սիրո մեջ կիրառել տրամաբանության փորձաքարը:
Թարգմանություն ռուսերենից:
Комментариев нет:
Отправить комментарий