-Չգիտեմ ուր կորչեմ: Ամենուրեք կատուները հետապնդում են ինձ, իսկ մարդիկ թակարդներ են դնում: Չեն թողնում ապրեմ:
-Իմ կյանքն էլ է այդպես,- պատասխանեց երփներանգիկը:-Կատուն տեսնում է, ուտել է ուզում, սկյուռն է տեսնում, ետևիցս է ընկնում:
-Արի՛ միասին ապրենք,- առաջարկեց մուկը:
-Արի՛,- համաձայնվեց երփներանգիկը:
Երկուսով մի պատառիկ հող ընտրեցին և սկզբի համար որոշեցին մաքրել այն մոլախոտերից: Անցան գործի, բայց երփներանգիկը սովոր չէր այդպես աշխատել:
-Հա՜... քիչ մնաց մոռանայի ... եղբայրս ամուսնանում է,- ստեց երփներանգիկը,- ես պետք է շնորհավորեմ նրան: Ստիպված եմ քեզ մենակ թողնել:
-Գնա՛, ես կաշխատեմ,- պատասխանեց մուկը:
Երփներանգիկը թռավ, փախավ անտառ: Այնտեղ նա ճյուղից ճյուղ ճախրեց՝ հեռվից հետևելով թե ինչպես է մուկն աշխատում: Երբ տեսավ, որ մուկն ավարտում է աշխատանքը, դուրս թռավ անտառից:
-Ինչո՞ւ այդքան ուշացար: Ես այնքան տանջվեցի,- խոսեց մուկը, երբ տեսավ երփներանգիկին:
-Խնջույքը երկար տևեց և ես չկարողացա հյուրերին թողնել,- պատասխանեց երփներանգիկը:
Մաքրած հողը փորեցին, եգիպտացորեն ցանեցին: Երբ եգիպտացորենը ծլեց, սկսեցին քաղհանել: Նորից երփներանգիկին աշխատանքը ծանր թվաց:
-Հայրս է մահացել,- ասաց նա տխուր,- պետք է գնամ, հրաժեշտ տամ նրան:
-Է՜հ, ո՞ւմ հետ դա չի պատահում: Գնա՛, հրաժե՛շտ տուր,-ասաց մուկը:
Նորից երփներանգիկն անտառ թռավ: Այնտեղ նա ուրախ ճախրում էր ճյուղից ճյուղ՝ հեռվից հետևելով ընկերուհու աշխատանքին: Հենց մուկն ավարտին էր հասցնելու քաղհանը, երփներանգիկը օգնության հասավ:
-Ես տանջամահ եղա, ո՞ւր էիր այսքան ժամանակ,- հարցրեց դժգոհ մուկը:
-Հորս թաղեցի, մայրս հիվանդացավ: Ահա և ուշացա նրա պատճառով,- սովորականի պես ստեց երփներանգիկը:
Բերքը հասավ, եգիպտացորենը հավաքեցին: Սկսեցին կիսել այն: Վիճեցին:
-Ով շատ է աշխատել, նա էլ շատ կստանա,- ասաց մուկը:
Երփներանգիկը լսել անգամ չէր ցանկանում այդ մասին: Նա կեսն էր պահանջում: Վեճը վերածվեց կռվի: Այդ պահին ձիավորներ էին անցնում մոտերքով: Մուկն ու երփներանգիկը խնդրեցին դատել իրենց: Ձիավորները լսեցին նրանց և ասացին.
-Միմյանց պատերազմ հայտարարեք և հաղթողին թող հասնի ողջ բերքը:
Երփներանգիկը կանչեց բոլոր թռչուններին, իսկ մուկը՝ բոլոր չորքոտանիներին: Պատերազմ սկսվեց: Հաղթեցին չորքոտանիները:
Նա, ով չցանկացավ աշխատել, չստացավ ոչինչ:
Վրացական առակ
Ռուսերենից թարգմանեց Լիլիթ Սահակյանը:
11-1 դասարան
Комментариев нет:
Отправить комментарий