воскресенье, 17 ноября 2013 г.

Անզգամ կին

Մի մարդ արտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ: Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչու՞ նա տրտում է: Եվ որովհետև մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է: Ճնճղուկներն ասացինԿխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացինԱյդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»: Էշը, որ նրան մոտիկ էր, ասացՎաղը` սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն կխղճան և այլևս քեզ չեն լծի»: Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց. թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղը լծեք: Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզանՈղորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում. ասում էին, թե «Այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի»: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն: Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել: Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց:


Այն ժամանակ նրա կինն ասացՈվ մարդ,մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչու՞ չես ասում, թե որտեղի՞ց է այս ամենը և դու ինչու՞ ես ծիծաղում»: Մարդն ասացՈվ դու կին,եթե ասեմ` իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում»: Իսկ կինը հանդգնեց և ասացՃար չկա, պետք է ասես»: Իսկ նա չեր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասացՊետք է ասես ինձ, եթե մեռնես էլ: Եթե ոչ` ես ինձ կսպանեմ»: Եվ մարդն անճարացավ ասացՈվ կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ»: Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր: Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ և սգով, նույնիսկ արտասուք էին թափվում նրա աչքերից: Եվ իսկույն հանկարծակի եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ և նրա հետ կային քսան-երեսուն հավ աջից և ձախից: Շան լակոտն սկսեց աքլորին ասելՈվ լիրբ անաղուհաց,ի՞նչ ես խրոխտացել և տեսակ-տեսակ ձայն ես հանում, չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի: Իսկ դու լալու փոխարեն ուրախ ես»: Աքլորն ասացես որ նրա ծառան եմ` քսան-երեսուն կին ունեմ և նրանց հաշտ եմ արել, իսկ նա չի՞ կարող մեկին իր հրամանքով պահել»: Շան լակոտն ասացԻ՞նչ անի անզգամ կնոջն»: Աքլորն ասացԵրբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք-չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի` արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չար կին, լավ է որ դու մեռնես,քան թե ես և դռնից հանելով նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում»:

Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը,այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասացԱյժմ ինչու՞ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար»: Եվ մարդն աղաչեցՄի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել»: Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի, ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց: Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով և աղաչում էր ասելովԱստծու սիրուն ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծի, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ»: Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:



Աղբյուրը՝ http://www.gisher.ru/arakner-t1855.html :

Հարցեր

Քո կարծիքով, որն է այս պատմության ասելիքը:

Պատասխանը գրիր կարծիքների բաժնում:

4 комментария:

  1. Իմ կարծիքով ասելքն այն է , որ պետք չէ լինել ագահ : Եվ կենդանիներից էլ կարելի մի բան սովորել : Ինձ շատ դուր եկավ այս առակը:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ասքանազ Բաբայան
      Ասելիքն այն է,որ պետք չե քո բարեկամներիդ հաջողության համար հետաքրքրվել ու փորձել ամեն ինչ իմանալ, պետք է լսել նաև կենդանիներին:

      Удалить
  2. ասելիքն այն է , որ պետք չէ լինել ագահ ու կենդանիներից էլ կարելի  շատ բաներ իմանալ

    Գեվորգ

    ОтветитьУдалить
  3. Արմեն Բաբայան

    Ասելիքն այն է ,որ պետք է ուրիշի հաջողության համար չնախանձել:Իսկ առակի կենդանիները շատ խելացի էին և օգնում էին մարդուն:

    ОтветитьУдалить