суббота, 2 ноября 2013 г.

Շնիկը

Նա ծնվեց մի նեղ ու կեղտոտ փողոցի անկյունում: Ընդամենը չորս տարեկան էր, երբ ծնողները լքեցին շնիկին, և նա այս մեծ ու փոքր աշխարհում մնաց միայնակ: Գնալով կյանքը դժվարանում էր: Ճոխ ռեստորնների ու մսի խանութների աղբամանները շրջապատված էին տարեց շների ոհմակներով: Ամենահամարձակները հափշտակում էին եղած-չեղածը, իսկ փոքրերն ու թույլերը բավարարվում էին մնացորդներով:
Ամեն երեկո շնիկը թափառում էր հին ու մռայլ փողոցներում ու նրբանցքներում, մտնում այգիներն ու պարտեզները: Մարդիկ նայում էին ու լուռ անցնում: Ոչ մեկը չէր օգնում կամ ուտելու որևէ բան տալիս: Մութն ընկնելուն պես թափառական շնիկը մտնում էր իր ստվարաթղթե տնակն ու քնում: Արևը ծագելուն պես ամեն ինչ սկսվում էր նորից:
Մի օր էլ շնիկն իր ծանոթ մայթեզրին տարօրինակ, բայց իր համար գեղեցիկ մի բան տեսավ: Հաստատ ուտելիք չէր: Փորձեց հարմարացնել դնչիկին:
,,Ի՜նչ տարօրինակ է. ամեն ինչ մեծ ու գեղեցիկ է երևում,,,-մտածեց շնիկը: 
Տարօրինակ առարկան դնչիկին՝ շնիկը մտավ ծաղկավաճառի մոտ: Ծաղկավաճառը նայեց նրա ականջներին ու ժպտաց: 
-Ի՜նչ գեղեցիկ է կյանքը,- ուրախացավ շնիկն ու գնաց մտավ խաղալիքների խանութը: Հետո զբոսնեց քաղաքի մեծ զբոսայգում: Ակնոցի հետևից  երկու խոշոր աչքեր նայում էին լողավազանում չարչարվող ձկներին: Նրանք, պատեպատ զարկվելով, ուզում էին ազատվել քարե ավազանի ճանկերից:
 Ուրախացած շնիկը քայլում էր, երբ փողոցի մի անկյունից սրինգի հնչյուններ լսեց: Շնիկը դանդաղ մոտեցավ:
-Բա՛րև շնիկ,- ասաց երաժիշտը և ուրախ ավելացրեց,-ուրեմն դու ես գտել իմ ակնոցը: Առավոտյան ես այն կորցրի. գրպանիցս էր ընկել: Կվերադարձնե՞ս. առանց ակնոցի ես շատ եմ դժվարանում: 
-Ներեցե՛ք, բայց չեմ կարող, որովհետև ակնոցը կյանքս փոխեց: Առաջ ամեն ինչ մռայլ էր ու տխուր, մարդիկ ինձ չէին սիրում, իսկ հիմա ուրիշ է:
Երաժիշտը լսեց նրան, ապա ասաց.
-Լսի՛ր, փոքրիկ, եթե դու մենակ ես աշխարհում և տխուր ես, արի ընկերանանք: Ընկերությունը լավ բան է. ես հավատացած եմ, որ ընկերոջ հետն աշխարհը կսիրես առանց ակնոցի էլ:
Շնիկը մտածեց, հետո նայեց ծեր երաշիշտին.
-Դե ինչ, վերցրո՛ւ ակնոցդ,-ասաց ու դժվարությամբ բաժանվեց ակնոցից: 
-Ե՛կ, բարեկա՛մս, գնանք: Տանը մեզ են սպասում:
Այդ օրվանից շնիկը տխուր չէր, ապրում էր երջանիկ, որովհետև էլ մենակ չէր, գտել էր իր մեծ բարեկամին ու ընկերոջը, որը սիրեց ու գուրգուրեց նրան:

Պատասխանիր հարցերին
1.Ինչպիսի՞ կյանքով էր ապրում շնիկը մենակ մնալուց հետո:
2. Մարդիկ ինչո՞ւ սկսեցին ժպտալ շնիկին:
3. Ի՞նչ գիտես մարդու և կենդանու բարեկամության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий