Մի ճպուռ,Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
- Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
- Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
- Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ...
- Ուրեմն դու՞ ...
- Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
- Երգո՞ւ մ էիր...
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:
Աթաբեկ Խնկոյան
Բանաստեղծությանը համապտասխան առած-ասացվածքներ գտիր և գրի՛ր կարծիքների բաժնում:
<>
ОтветитьУдалить<>
Աննա Իսախանյան
4-2 դասարան
Ով ինչ անի իրեն կանի:
ОтветитьУдалитьԻնչ անես այնն էլ կհնձես
Աննա Իսախանյան
4-2 դասարան