среда, 27 мая 2015 г.

Այն մասին, թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին


Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեղ Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.
_Տես, վտանգավոր է: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:
Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերինՆա դա շատ ճարպկորեն և զգույշ արեց, որ նրանք ոչ մի բան չնկատեցին:
_Դա դժվար բան չէ, -որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաքիմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում  ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.
-Դուք ինչո՞ւ ձեռք վտեցիք իմ քթին:
-Ի՜նչ եք ասում, պարոն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն:-Ձեզ երևի թվացել էԳուցե ճանճ  կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ոչ ճանճ տեսավ, ոչ մոծակԲայց Ջովանինոն հասցրել էր հեռանալ, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր քթեր են:
Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր  ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են:
Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:
Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաքԴա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ցԲոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասումԵվ եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի մեջից մեկը դուրս էր վազում, թռչում էր թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս էր իր առաջին նախարարին:
Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր  նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով շփեց թագավորի քթի ծայրը:
Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել է ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած  ուզում էին նույն բանն անել: Մեկը մյուսի ետևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:
_Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հարբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել:
Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի:
Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:

Բնութագրի՛ր Ջովանինոյին:
Քո կարծիքով ինչո՞ւ մի շարք պաշտոնյաններ քթին ձեռք տալը դարձրեցին բարևելու միջոց: 
Ի՞նչ ես մտածում Ջովանինոյի որոշման մասին:
Վերականգնի՛ր ասացվածքները:
Գյու   ղկանգ   նի գեր  անկ կոտ րի: 
Աս  աըն  կերդո   վէաս  եմդ  ուովես: 
Շա  նան  ունըտ  ուրփա  յտըվեր  ցրուձե  ռքդ: 

Գրի՛ր երկու բառ, առաջինում գունդ բառը լինի առաջին բաղադրիչ, երկրորդում՝երկրորդ բաղադրիչ: 

Комментариев нет:

Отправить комментарий