четверг, 28 мая 2015 г.

Ճամբարային նախագծեր

Կրթահամալիրում հունիսի 1-ից սկսվում է գունեղ և յուրօրինակ մի շրջան՝ ամառային ուսումնահետազոտական ճամբար:
Սովորողների առօրյան ավելի հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար իրականացնելու ենք հետևյալ նախագծերը






  1. Ընթերցանության ֆլեշմոբ: Ֆլեշմոբը կրթահամալիր մտավ և իր ազդեցությունը թողեց ցանկացած ոլորտի վրա: Իսկ կրթահամալիրում շատ են ընթերցել սիրող սովորողները: Մայր դպրոցի ընթերցասրահը՝ իր նոր և գունեղ գրքերով, ուղղակի խրախուսում է նման նախաձեռնությունը:
  2. Ֆիլմերի դիտում և քննարկում: Այսօրվա սովորողների մեջ շատ են նաև ֆիլմերի սիրահարները: Միահամուռ ուժերով կընտրենք հետաքրքիր ֆիլմեր, կդիտեք , կքննարկենք: Ընդ որում՝ այս նախաձեռնության մեջ ես ավելի կարևորում եմ քննարկման փուլը:
  3. Ուսումնական խաղ-վիկտորինաներ: Դե սա սովորողների ամենասիրելի ժամանցն է, որն առավել հետաքրքիր է դառնում, երբ ուժերը փորձում են այլ դասարանի, խմբի հետ: Աշխատանքն արվելու է համագործակցային եղանակով: 
  4. Ուսումնական ճամփորդություններ, քայլարշավներ, զբոսանքներ: Նախատեսում եմ այցելություն կրթահամալիր շրջակա այգիներից որևէ մեկը /զբոսանք անիվների վրա/ և քայլարշավ քաղաքից դուրս՝  Կոշի ամրոց:
  5. Թատրոն: Մայրենիի բաղկացուցիչ մասը թատրոնն է: Որոշ աշխատանքներ կանենք դասրանում, երբ կարդում ենք որևէ ստեղծագործություն և բեմադրում: Իսկ Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողների հետ կներկայացնենք  Թումանյանի ,,Մոծակն ու մրջյունը,, առակը:
  6. Ռադիոաշխատանքներ: Չենք մոռանում մասնակցել կրթահամալիրյան ,,Սեբաստացի,, ռադիոյի աշխատանքներին: Այսուհետ կլուսաբանենք ամառային ճամբարի գործունեությունը:
  7. Նախապատրաստվում ենք Թարգմանական ստուգատեսին: Ուռա՜ա՜ա՜, ճամբարի հետ սկսվում են նաև ստուգատեսները: Մենք նախապատրաստվում ենք Թարգմանական ստուգատեսին: Իսկ ի՞նչ ենք թարգմանում: Թարգմանությունը մեզ համար անընդհատ արվող աշխատանք է: Այս անգամ թարգմանում ենք Ռոդարիի ,,Տորթը երկնքում,, վիպակը:
  8. Հունիսի 1-3-ը կարևոր գործ ունենք 4-դասարանի սովորողների հետ: Իրականացնում ենք տարեվերջյան ստուգման նախապատրաստական աշխատանքներ: 

Ճամբարային նախագծերի արդյունքը կտեղադրվի կայքում, իմ և սովորողների բլոգներում:

Երկուշաբթի, 01.06.2015
09:00-10:30-ժամերգություն
10:30-11:00-փորձ Արթուր Շահնազարյանի հետ
11:00-12:30- Անտիվիրուս Կոմիտաս
12:30-13:00 -ընդմիջում
13:00-14:00- խաղ-մրցույթի կազմակերպում, Չապլինի ֆիլմերից մեկի դիտում, քննարկում:


Երեքշաբթի, 02.06.2015
09:00-09:30-առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:30-թատերական խաղ-ներկայացում
10:30-12:30-անիվներով զբոսանք Ս. Երրորդություն եկեղեցու հարակից այգում
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-ընթերցանություն

Չորեքշաբթի, 03.06.2015
09:00-09:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:10-պատրաստվում ենք Թարգմանական ստուագատեսին
10:10-11:00-պար
11:00-12:30-նախագծային աշխատանք
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-ֆիզկուլտուրա

Հինգշաբթի, 04.06.2015
09:00-09:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:00-14:00-ճամփորդություն, կինոդիտում

Ուրբաթ, 05.06. 2015
09:00-09:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:10-մասնակցություն ,,Շրջակա միջավայրի օր,, միջոցառմանը
10:10-11:00-երգ
11:00-12:30-նախագծային աշխատանք
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-ֆիզկուլտուրա


Երկուշաբթի,  08.06.2015
09:00-09:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-11:00-սպորտլանդիա
11:00-12:30-նախագծային աշխատանք՝ թատերական ներկայացում
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-աշխատանք ջոկատով /ճամբարային ընթերցանություն/:


Комментариев нет:

Отправить комментарий