Իրականացավում է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 19-25:
Առաջադրանքները նախատեսված են 5-6-րդ դասարանի սովորողների համար:
Առաջադրանքներ
- Բլոգումդ հետաքրքիր պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ, թե արձակուրդի ընթացքում ինչ ուսումնական հայրենագիտական ճամբարի կամ ճամփորդության ես մասնակցել: Եթե ընտանիքիդ հետ ես այցելել որևէ վայր / գյուղ, այլ քաղաք, կինոդիտման, և այլն/ պատմի՛ր այդ մասին:
- Աշունը իմ բակում, իմ քաղաքում, իմ գյուղում, իմ այգում ....: Աշնանային լուսանկարներ արա՛, առանձնացրո՛ւ ամենագեղեցիկ և ամենայուրօրինակ աշնանային լուսանկարները, հրապարակի՛ր բլոգումդ : Նկարներին կցի՛ր նաև մեկնաբանություն / որտե՞ղ են արված, ի՞նչ կամ ո՞վ է պատկերված, ինչպիսի տեսարան է/:
- Թարգմանական աշխատանք: Մասնակցում են միայն այս աշխատանքն ընտրած սովորողները:
- Աշնանային բանաստեղծությունների պատկերազարդ էլեկտրոնային ընթերցարան պատրաստի՛ր:
- Ընթերցանություն
5-րդ դասարան, Ռոդարի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,
- Ստեղծագործությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը, մի քանի նախադասությամբ վերապտմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ:
- Թվարկի՛ր հերոսներին՝ բնութագրելով նրանց:
- Դուրս գրի՛ր քո կարծիքով կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանի՛ր:
- Նամակ գրի՛ր Ջ. Ռոդարիին, որտեղ հայտնի՛ր քո կարծիքը գրքի վերաբերյալ:
- Ո՞ր հատվածներում ես քեզ նմանեցնում Տոնինոյին, հիշի՛ր որևէ դեպք և պատմի՛ր:
6-րդ դասարան Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,, 25-34 գլուխներ:
Комментариев нет:
Отправить комментарий