вторник, 27 октября 2015 г.

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, գնամ է հանգստանալու:
 Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնումբանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևը  շտապ մայրամուտ է գլորվամ։  
    Սարսափելի   է.   գրեթե   դեռ  գործ   չտեսած     հասնում     է   օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա   կազմածՉէ՞    որ  եկեղեցին,   կարծես դիտմամբառավոտյան  այնպես ուշ  է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց  արևը   - արևն  անկաշառ  է  անշուշտսակայն ինչո՞ւ նա էլ  այնպես  շտապ  կտրում  է  իր   երկար   ուղին՝  արևելքից  արևմուուք։   Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն   աշխատեն,   արագաշարժ  լինեն,   չդանդաղեն,   չծուլանան։   Բարկանումզայրանում  է  աջ ու ձախ  ամեն բանվորի վրասպառնում  է  զրկել օրավարձից, սպառնում   հանել գործից։       Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է  հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցա­վով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ,  ծախսված փողը՝  ջուրն ընկած։
   __________    
  Եղավոր  տարիներ հետո  թշնամին խուժեց  այդ քաղաքըուր  ապում էր մեծահարուստ մարդը:       Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու  հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:       Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատ գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:       Ընտանիքի   օրվա   հացը   վաստակելու   համար   ստիպված   եղավ   մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։      Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ,  բանթող գնում էր  հանգսըանալու: Բայց  ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրըծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էրոր լույսը  ծագեց, շատ վաղուց  էր  այդ, բայց տակավին  կեսօր չկա,  իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։  Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցածծարավ,   ծնկները  ծալվում  են  տակը,   այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:      Ե՞րբ պիտի  եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստա­նա ու չարչարված ոտներներին հանգստություն տա:       Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը -  անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղինարելքից արևմուտք։      Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտ գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված
Հեղինակ՝ Ավ. Իսահակյան
Առաջադրանքներ
1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
Մեծահարուստ, կանուխ,  խուժեց, ավար, կողոպտված:
2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև: 
3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:
4. Բնութագրի՛ր մեծահարուստին:
5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:
6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը: 
7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում: 

Комментариев нет:

Отправить комментарий