воскресенье, 18 октября 2015 г.

Հայրենագիտություն. արձակուրդային առաջադրանք

Առաջադրանքի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 18-27:
Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Ճիշտ ժամանակն է ձեր ընտանիքների մասին ավելի մանրամասն պատմելու: 

Ընտանեկան ավանդություններ: 
Անընդհատ լսում ենք ,,մեր տանն այդպես է ընդունված,, կամ ,,մեզ մոտ դա ավանդույթ է,, արտահայտությունները: Ինչ-որ բան անել միասին, ինչ-որ յուօրինակ ձևով նշել տոները, որևէ առանձնահատուկ ճաշատեսակ պատրաստել ծննդյան օրը. յուրաքանչյուր ընտանիքում կան նման ավանդույթներ: Դրանք անհրաժեշտ են, որովհետև առանց դրա չի կարող լինել երջանիկ ընտանիք:
 Ավանդույթները բխում են հենց ընտանիքից, ընտանեկան միջավայրից և փոխանցվում են երեխաներին ու շարունակվում սերունդներ: Եվ ընդհանրապես, ավանդույթների շնորհիվ կյանքն ավելի գունեղ է ու հետաքրքիր: Այսպիսով...

Ազատ պատումի, տեսանյութի կամ ռադիոնյութի միջոցով ներկայացրո՛ւ ինչ ավանդություններ և սովորություններ կան քո  ընտանիքում:  Վերջնական  աշխատաքը տեղադրի՛ր բլոգումդ և հղումն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am հասցեին: 


Комментариев нет:

Отправить комментарий