вторник, 24 мая 2016 г.

Առաջադրանք. 25.05.2016

Կարդա՛ առակները:
1. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:

Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին, լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

  • Երկու նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը:
2. Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրաՆա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:

Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:
  • Գրի՛ր առակի ասելիքը:
  • Ո՞ր առակը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:
2. Կետերը փոխարինի՛ր տրված բառերով և բառակապակցություններով: Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել, թե ինչու են դրանք կոչվում միջանկյալ բառեր և բառակապացություններ (անկյալ - հին հայերեն՝ ընկած):

Ո՜վ զարմանք, ա՛յ քեզ միամտություն, երեխայի խելք, դե՛, բա՞:

Նավը մոտեցավ ժայռին և ,..., բոլոր մեխերը, պտուտակներն ու երկաթե ամրակները ճռռալով դուրս սողացին իրենց տեղերից ու թռան դեպի ժայռը:
Կարճ ժամանակում նավը վերածվեց առանձին տախտակների, ...:
..., սա հեքիաթ է: Բայց այդպիսի մագնիսական ժայռի գոյությունը ժամանակին, ..., բոլորն էլ հավատում էին:
Մի քանի տարի առաջ, որոշել էի անպայման գտնել այդ ժայռը:
3. Գրի՛ր շարադրություն ,,Թռիչք,, վերնագրով: 


Комментариев нет:

Отправка комментария