вторник, 17 мая 2016 г.

Բարձունքի նվաճում /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի իրականացման ժամանակը՝ մայիսի 27-28
Նախագծի մասնակիցներ՝     5-6-րդ դասարանի սովորողներ
Իրականացման վայրը՝  Վայոց Ձոր, Հերհեր գյուղ
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արենի-Հերհերի ջրամբար- Ս. Գևորգի աղբյուրներ- Քաշավանք-Չիք վանք-Գագիկի բերդ-Հերհերի ջրվեժ-Քարավազի ջրվեժ-Երևան:

Նպատակը՝ 
1. Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, աշխարհագրական դիրքը, ժողովրդական ավանդույթները
2. Հայրենասիրության գործնական դրսևորում. տոնը բարձունքում
3. Նոր գիտելիքների ձեռք բերում, հայրենիքի ճանաչում

Նախագծի ընթացքը
1. Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
2. Նախանական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
3. Նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում:
4. Ճամփորդության ավարտից հետո արդյունքների մշակում և հրապարկում:

Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
1. Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
2. Վայոց Ձոր մարզի ուսումնասիրություն. քաղաքները, հայտնի բարձունքները, մշակութային վայրերը:
3. Արփա գետը. ի՞նչ բնապահպանական խնդիրներ ունի այսօր, որտեղից է սկիզբ առնում և ավարտվում:
4. Քաշավանք և Չիքի վանք. տեղեկություններ, անվանումների բացատրություն:
5. Կապույտ կամ Գագիկի բերդ. պատմության ուսումնասիրություն:
6. Հերհերի ջրվեժ, Քարավազի ջրվեժ
7. Հերհեր գյուղ. անվան ծագումը, գյուղի վիճակը, պատմությունը, բարբառը:

Մարկ Միկաիլի աշխատանքը

Ակնկալվող արդյունք՝ 
1.Տեսանյութերի ստեղծում, ուսումնական նյութերի պատրաստում նոր բացահայտած վայրերի վերաբերյալ: 
2. Սովորողների տպավորությունների ներկայացում բլոգներում:

Ճամփորդության օրակարգը՝

27.05.2016թ.
08:30 — մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:30 —
կանգառ Արենի, Նորավանքի խաչմերուկ, Արփա գետի մոտ
12:00- 
կանգառ  Հերհերի համանուն գետի վրա կառուցված ջրամբարի մոտ
12:30 —
ժամանում Հերհեր գյուղ, այցելություն Հերհերի միջնակարգ դպրոց
14:00 –17:30
այցելություն ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող «Բազմաղբյուր» աղբյուրներ, որն անվանում են նաև սբ. Գևորգի աղբյուրներքայլարշավ 13-րդ դարի վերջում կառուցված սբ. Սիոն անապատ (Քաշավանք) և սբ. Գևորգ (Չիքի վանք):
18:00 –
Հերհեր՝ տեղավորում նույն դպրոցի սովորողների տներում
19:00 —
ընթրիք
21:00 —
օրվա քրոնիկոն
22:00 –
քուն
28.05 2016թ.
08:30 — վեր կաց, հիգիենայի ժամ
09:00 — 
նախաճաշ
09:30 –
այցելություն Կապույտ, կամ ինչպես տեղացիներն են անվանում՝ Գագիկի բերդ:
11:00 —
քայլարշավ դեպի Հերհերի ջրվեժ, որը գտնվում է գյուղից մոտ 2.5 կմ հյուսիս, այնուհետև Քարավազի ջրվեժ
13:30 — 
բնապահպանական քայլարշավ Արփա գետի երկայնքով, ճաշ Արփա գետի ափին
15:00 –
մեկնում
17:30 –
ժամանում Երևան
Անհրաժեշտ իրեր՝
  • Ուսապարկ
  • Առաջին օրվա սնունդ՝ բրդուճներ՝ չփչացող մթերքներով:
  • Ջուր 1լ.
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
  • Հագուստ 2 օրվա համար (գիշերազգեստ, հողաթափ)
  • Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես, քնապարկ:
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ:
  • Սպորտային ամուր կոշիկ, լողազգեստ, լրացուցիչ հագուստ
  • Անձնական թվային միջոցներ (համակարգիչ, տեսախցիկ, պլանշետ)
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ :  Արգելվում է նաև կեղտոտել տարածքը:  Արշավականը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:

Նախագիծն իրականացվում է Անահիտ Եղյանի հետ համատեղ:


Комментариев нет:

Отправка комментария