вторник, 11 октября 2016 г.

Ուսումնական աշուն /նախագիծ/

Նախագիծն իրականացվելու է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 24-30:
Նախատեսված է 5-6-7 -րդ դասարանի սովորողների համար:
Ընթերցանություն 
5-րդ դասարան
  • Կարդա՛ Ջաննի Ռոդարիի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,, հեքիաթ- վիպակը:
  • Ստեղծագործությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր ընտրությունդ:
  • Թվարկի՛ր հերոսներին՝ բնութագրելով նրանց:
  • Դուրս գրի՛ր այն տողերը, որոնք կարևոր միտք են արտահայտում, մեկնաբանիր դրանք:
  • Նամակ գրի՛ր Ջաննի Ռոդարիին, որտեղ հայտնիր քո կարծիքը գրքի վերաբերյալ:
  • Ո՞ր հատվածներում ես քեզ նմանեցնում Տոնինոյին, հիշի՛ր նմանատիպ դեպք և պատմի՛ր:
  • Բլոգումդ գրավոր վերլուծի՛ր վիպակը:
6-րդ դասարան
  • Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործության 34-39 գլուխները:
  • Ի՞նչ տվեց քեզ վիպակը. շարադրի՛ր մտքերդ:
  • Նամակ գրի՛ր վիպակի հերոսներից մեկին:

7-րդ դասարան
Հարուկի Մուրակամի ,,Լռություն,,
  • Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված հիմնական գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: 
  • Ներկայացրեք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության վերաբերյալ:
Ճաբուա Ամիեջիբի ,,Հեծանիվը,,
  • Գրավոր վերլուծել բլոգում:
  • Դուրս գրեք ձեզ դուր եկած հատվածը:

Թարգմանչական աշխատանք
  • Թարգմանել Տուվե Յանսոնի ,,Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը,, հեքիաթ-վիպակն ամբողջությամբ:
  • Շարունակել թարգմանել առակների շարքը:
  • Թարգմանությունները տեղադրել ,,Արևիկ,, ամսագրում: 
Աշնանային առաջադրանք
Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում... : Աշնանային լուսանկարներ արա՛, ամենագեղեցիկ, ամենահետաքրքիր նկարները հրապարակի՛ր բլոգումդ և կցի՛ր  մեկնաբանություն:

Комментариев нет:

Отправка комментария