понедельник, 31 октября 2016 г.

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
Նախագծի ընթացքում սովորողները ծանոթացել են գրաբարին, կարդացել գրաբարյան տեքստեր, թարգմանել: Նախագիծն արդյունավետ էր հատկապես 5-րդ դասարանում, որովհետև սովորողները նոր էին ծանոթանում գրաբարյան լեզվին և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին:

Իսհակյանի օրեր / նախագծը դեռ չի ավարտվել/
Կարդացել ենք Իսահակայնի ստեղծագործությունները՝ հեքիաթները, պատմվածքները, բանաստեղծությունները: Վերլուծությունները և աուդիոնյութերը հրապարակված են սովորողների բլոգներում: Առանձնացնում եմ Արման Ադիբեկյանի նյութը, Մոնիկա Բաբայանի նյութը:  Սանոյան Նազենիի նյութը , Մարիամ Մայիլյանի նյութը , Վահե Մուսայելյանի նյութը,  Մելքումյան Արսենի նյութը, 


Սովորողների հետ ընտրել ենք հատվածներ տարբեր ճյուղերից, կարդացել, մեկնաբանել, համեմատել այլ էպոսների հետ: Վերլուծությունները տեղադրված են սովորողների բլոգներում:  Ա. Արմանի վերլուծությունը 

Հոկտեմբերի 24-30-ը աշնանային ուսումնական արձակուրդներն էին: Նախապես կազմել էի առաջադրանքներ, որոնք կարող եք տեսնել այստեղ:  Առաջադրանքները առցանց քննարկել եմ սովորողների հետ, լավագույնները խմբագրել, տեղադրված են բլոգներում:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպել և համակարգել եմ ,,Մեղու. հայերեն բոլորի համար,, ամենամյա մրցույթը: 

Սովորողների անհատական նախագծեր
Այս ամիս մի խումբ սովորողներ իրականացրել են անհատական նախագծեր, միասին քննարկել ենք, աշխատել: 
Մարկ Միկաիլ - սպորտային մեքենաներ
Լիա Աղաջանյան - թարգմանություններ 
Լիդա Կամենդատյան -գորգագործություն

Շուրջտարյա նախագծեր
Հոկտեմբեր ամսվա ընթացքում ամսագրի խմբագրական խումբը կատարել է յոթ թարգմանություն: 
Արման Ադիբեկյան ,,Մայիսին,, 
Կարինա Թովմասյան ,,Նետերը,, 
Հարությունյան Դավիթ ,,Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը,,  մաս առաջին
Վանիկ Ադամյան ,,Տան ճանապարհին,, 

Յուրաքանչյուր շաբաթ մեկ օր ընթերցանության դաս ենք անցկացրել գրադարանում: Կարդացած գիրքը սովորողները վերլուծել են իրենց բլոգներում:
Աստղիկ Ավագյան- Օրը՝ գրադարանում
Սերգեյ Հայրիյան- Գրադարանում
Դավիթ Հարությունյան- Գրադարանում
Ալեքս Մանթաշյան- Առաջին անգամ գրադարանումԳրադարանում
Մարկ Միկաիլ -Իմ կարդացած գիրքը
Դավիթ Շահնազարյան - Զվարճախաղերի սարսափը գիրքը



Միջին դպրոցի ենթակայքում /իմ էջը/  և գլխավոր կայքում/իմ էջը/  թողարկել եմ նյութեր: 

Մասնակցել եմ ամենշաբաթյա մեդիաուրբաթներին, սեմինարներին, գրական ակումբի հավաքներին: 





Комментариев нет:

Отправка комментария