среда, 5 октября 2016 г.

Գնահատում

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային
կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում 
կարող է գնահատականը փոխել:
 Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքըև՛
գրավոր խոսքըև՛ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտություններըև՛ բլոգային աշխատանքը
Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

4-5 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության նվազագույն պարտադիր մասի կատարում:
Շարադրությունների, վերլուծությունների առկայություն բլոգում: 


6-7 միավոր
Գործնական քերականություն,  գրական ընթերացանության կատարում:
Լրատվությունկայքի և բլոգի համար նյութերի պատրաստում:
Մասնակցություն քննարկումներին՝ և՛ բանավորև՛ գրավոր:
Թարգմանությունռադիոնյութի և տեսանյութի պատրաստում:
Նախագծային աշխատանքների իրականացում:
Նշված աշխատանքների առակայություն բլոգում: 

8-9 միավոր
Նախագծային աշխատանքի արդյունավետ և լիարժեք կատարում:
Բլոգավարությունստեղծագործական աշխատանք:
Ինքնակամ ընթերցանություն և վերլուծություն:
Ուսումնահետազոտական աշխատանք:
Ինքնակամ նախագծերի իրականացում
 Նշված աշխատանքների առակայություն բլոգում: 

10 միավոր
Նշվածների լիարժեք կատարում:
Մասնակցություն բոլոր ստուգատեսներին կամ ստուգատեսի կազմակերպում
Հոդվածների և ստեղծագործական այլ նյութերի ներկայացում

Комментариев нет:

Отправка комментария