Այս տարվա ձմեռային ճամբարը նախագծային, համագործակցային ուսուցման լավ ու հաջողված փորձ փոխանցեց: Ճամբարային խմբերը տարատարիք էին, նույն խմբում կային և՛ 4-րդ դասարանների սովորողներ, և՛ 5-րդ դասարանների սովորողներ: Դասավանդողները աշխատում էին համագործակցելով, շարունակելով նախագծերը: Ստեղծական աշխատանքը համակել էր բոլորին: Սովորողների հրճվանքը, ցանկությունը հարց առաջացրին՝ ինչո՞ւ նույնպես չաշխատենք փետրվարին, ուսումնական 3-րդ շրջանում: Ինչպե՞ս կազմակերպել: Առարկայան դասավանդողների հետ համատեղ քննարկման արդյունքում որոշեցինք.
- փոխել դասացուցակի կառուցվածքը: Մեկ 45 րոպեն թույլ չի տալիս աշխատել նախագծով, կարճ ժամանակահատվածում հնարավոր չի լինում ընդգրկվել նախագծում, հիմնական աշխատանքը կիսատ է մնում: Դասացուցակը կազմակերպել այնպես, որ առարակայական ժամերը մեկ օրվա ընթացքում լինեն երկու ժամ, հաջորդեն իրար: Կստացվի ոչ թե 45 րոպե, այլ 90 րոպե, որն ավելի նպատակահարմար է նախագծերով աշխատելու համար:
- տարատարիք խմբերի ստեղծում: Դասավանդողները կազմում են նախագծերն այնպես, որ հնարավոր լինի իրականացնել և՛չորրորդների հետ , և' հինգերորդցիների հետ: Ավագ ընկերները սովորեցնում են կրտսեր ընկերներին: Սա նույնպես պետք է կազմակերպվի դասացուցակի փոփոխությամբ: Զուգահեռ դասաժամեր են լինում:
- Սովորողների լրացուցիչ տնային աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծ է լինում: Դասացուցակային փոփոխությունը հնարավորություն կտա, որ օրվա ընթացքում քիչ տնային աշխատանք լինի, սովորողը կենտրոնանա մեկ, երկու առարկայի վրա, ոչ թե բոլոր առարկաներից տնային աշխատանք անի:
- Համագործակցային նախագծեր: Դասացուցակի օրվա կառուցվածք՝ մայրենի, երգ, տեխնոլոգիա... Նույն նախագիծը յուրաքանչյուր դասավանդող շարունակում է իր մասով:
Կազմակերպման ընթացքում առաջացած խնդիր.
- Դասացուցակի մի մասը չի լինում տեղափոխել, որովհետև երկու ուսուցիչ դասավանդում եմ նաև մյուս դպրոցներում, տեղափոխություն անել չի ստացվում: Նույն խնդիրը կա նաև մարմնակրթության դեպքում:
- Օտար լեզուների դասաժամերը 4-5-րդ դասարաններում շաբաթական երկու ժամ են: Եթե երկու ժամն էլ արվի նույն օրը, ստացվում է շաբաթական մեկ հանդիպում, հանդիպումները լինում են շատ ուշ:
Комментариев нет:
Отправить комментарий