воскресенье, 19 марта 2017 г.

Նախագծերով ուսուցման ստուգատես

Ժամանակահատվածը՝ մարտի 20-24 /չավարտելու դեպքում կարող է շարունակվել մինչև ապրիլի 7-ը: 
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5.2 դասարան: 
Նախագծի նպատակը՝ 
  • զարգացնել վերլուծական-տրամաբանական մտածողությունը
  • խրախուսել սովորողների անհատական նախաձեռնությունները
  • տեսքտային աշխատանք կատարելու հմտություններ փոխանցել 
  • որոնողական աշխատանք կատարելու, համադրելու-հակադրելու, մշակելու կարողությունների զարգացում 
  • ուսումնական նյութերի, տեսաֆիլմերի ստեղծում : 

Նախագծեր 

1. Թարգմանչական նախագիծ.  ,,Արևիկ,, թարգմանչական բլոգ: 
2. ,,Անանյանի հետքերով,, նախագիծ

  • Անանյանի ստեղծագործությունների ընտրություն, քննարկում, վերլուծություն: 
  • Ստեղծագործություններից հատվածների ընտրություն, ձայնագրություն, հրապարակում: 
  • Անանյանը, Անանյանի մասին : 
  • Հետազոտական աշխատանք. Անանյանի պատմվածքների իրական վայրերը, ուսումնական նյութերի ստեղծում, քարտեզագրում: 
  • Մասնակցություն եռօրյա ճամփորդությանը, մեր ճանաչած Անանյանը:
  • Հարցազրույցներ, լրագրողական աշխատանք : 
  • Հաշվետու պատումների ամբողջացում, հրապարակում բլոգներում: 
3. Սովորողների անհատական նախաձեռնություններ, նախագծեր : 

Արդյունքում կստեղծվեն ուսումնական նյութեր, բլոգային վերլուծական աշխատանքներ, կթարգմանվեն հետաքրքիր պատմություններ: 

Комментариев нет:

Отправка комментария