воскресенье, 26 марта 2017 г.

Ուսումնական գարուն

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 27-ապրիլի 2 :
Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5.2 դասարանի սովորողներ: 
Նախագծի նպատակը՝ 
  • ամփոփել ,,Անանյանի հետքերով,, նախագիծը,
  • զարգացնել վերլուծելու կարողությունները,
  • դատողական միտք ձևավորել,
  • զարգացնել մեդիահմտությունները, երևակայությունը: 

Առաջադրանք 
Ընթերցե՛ք Անանյանի ,,Սևանի ափին,, ստեղծագործությունը: 
  • Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ: 
  • Որտեղ են տեղի ունենում իրադարձությունները, paint ծրագրի օգնությամբ/կամ այլ ծրագիր, եթե գիտես/ ստեղծագործության մեջ նշված վայրերի քարտեզ պատրաստիր: 
  • Իմ սիրելի հերոսը. ներկայացրու, բնութագրի՛ր, նկարագրի՛ր, համեմատի՛ր քեզ հետ, մյուս հերոսների հետ, իրական մարդկանց հետ: 
  • Դուրս բեր քեզ դուր եկած հատվածը, ձայնագրի՛ր , տեղադրի՛ր բլոգումդ: 
  • Գրավոր վերլուծի՛ր ստեղծագործությունը, տեղադրի՛ր բլոգումդ: Ի՞նչ տվեց քեզ այս գիրքը, ի՞նչ սովորեցիր: 
Այլ առաջադրանք
  • Ձևակերպել անհատական նախագիծ /եթե դեռ չեք ձևակերպել/ : 
  • Ներկայացնել որևէ նյութ անհատական նախագծով: 
  • Կատարել թարգմանություն ,,Արևիկ,, թարգմանչական բլոգի համար: 

Նախագծի արդյունքում կստեղծվեն բլոգային, հետազոտական նյութեր, ձայնագրություններ , տեսաֆիլմեր: Որպես նախագծի ամփոփում կկազմակերպվի այցելություն Սևան, Լճաշեն: 
Նախագծի արդյունքը կտեղադրվի ենթակայքում, սովորողների բլոգներում: 



Комментариев нет:

Отправка комментария