пятница, 15 ноября 2019 г.

Արցախի Հաթերք գյուղի սովորողները և ուսուցիչները կրթահամալիրում են

Նախորդ ամիս ուսուցիչների և սովորողների մի խմբով, քառօրյա ճամփորդության ծրագրով, եղանք Արցախում: Չորս օրերից մեկ, հագեցած օրն անցակացրեցինք Արցախի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Հաթերքում:  Իսկ հաջորդ օրերին հանդիպում ունեցանք նաև Տիգրանակերտում: Այդ օրերի ընթացքում մի շարք հետաքրքր համատեղ նախագծեր ծնվեցին, հետագա համագործակցության շարունակություն մշակեցինք: 
Հաջորդ քայլը Հաթերքի դպրոցի  ուսուցիչների և սաների այցելությունն էր Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:  Ժամանակահատվածը շատ կարճ էր՝ երկու օր, այդ պատճառով փորձեցինք հնարավորինս ընդգրկուն կազմակերպել: Սովորողները լրիվ նոր միջավայրում էին, որտեղ ամեն ինչ իրենց հետաքրքիր էր: Համատեղ պարապմունքներ կազմակերպվեցին, որոնց արդյունքում հաթերքցիները ծանոթացան իրականացվող կրթական ծրագրին: Համատեղ պարապմունքներից էին տեխնոլոգիան, պարը, մարմնակրթությունը, կավագործությունը, ծանոթացան նաև ընտրությամբ գործունեությանը, կրթահամալիրի բաց, ներառող միջավայրին: Այս շարունակական էր, քանի որ նախորդ ճամփորդության ժամանակ սեբաստացի սովորողները մնացել էին հաթերքցիների տանը և ավելի մտերմացել, ընկերացել էին: Օրվա երկրորդ մասով նաև հայրենագիտական ճամփորդություններ էին նախատեսված՝ Էջմիածին և շրջայց Երևան քաղաքով: Մասնակցեցին նաև նախագծային շաբաթվա ընթացքում կազմակերպված սեմինարներին և կլոր սեղաններին: Որպես հետագա շարունակություն նախատեսում ենք առաջիկայում.
  • Հաթերքի խմբի մասնակցություն Մայիսյան հավաքին՝ հստակ նախագծով,
  • Սեբաստացի սովորողների խմբի վրանային ճամբար ամռան ընթացքում Հաթերք գյուղում: 

Комментариев нет:

Отправить комментарий