воскресенье, 17 ноября 2019 г.

Կրթահամալիրի նոր կայքի և մեդիաայցեքարտի վերաբերյալ

Ինչպես գիտեք, կրթահամալիրի սովորողներ Սերոբյան Տիգրանը և Տեր-Պետրոսյան Նազելին ստեղծել են մեդիաայցեքարտ և նոր տեղեկատվական կայք:  Ներկայացնում եմ սովորողների մտորումները, կարծիքների կայքերի ձևի, դիզայնի, բովանդակության վերաբերյալ.

Ինձ դուր եկավ մեդիաայցեքարտը, քանի որ շատ գրավիչ էր դիզայնը, բայց դպրոցները իրար վրա են հավաքված և դժվար էր Հյուսիսային դպրոց պարտեզը բացել: Սակայն պետք է ասեմ, որ մեդիաայցեքարտը մեծ ձեռքբերում է, քանի որ հիմա շատ առաջադեմ ընկերություններ ունեն էլեկտրոնային մեդիաայցեքարտ:
Ինձ դուր չեկավ տեղեկատվական կայքի գույնը, ավելի գրավիչ կլիներ, եթե դեղին և վարդագույն լիներ: Նոր տեղեկատվական կայքը ևս շատ կարևոր է, կարծում եմ:
Գոհար Ստեփանյան , 8-5 դասարան


Ես կարծում եմ, որ նոր կայքը ունի շատ լավ դիզայն և հետաքրքիր ձև: Այն կլինի ավելի օգտակար, քանի որ մեր հին կայքն ուներ որոշ խնդիրներ: Լիովին համաձայն եմ բաժանման հետ՝ այսինքն մեդիաայցեքարտ ու տեղեկատվական կայք ունենալու հետ, կարիք չկար դրանք նույնացնել: Ունեմ նաև մի դիտարկում. նոր կայքի նկարը,կարծում եմ, այնքան էլ չի համապատասխանում կայքին:
Շահանե Հովսեփյան, 7-4 դասարան

Իմ կարծիքով, կայքը շատ ավելի հարմարավետ է, քան նախորդը, դիզայնն էլ շատ գեղեցիկ է և հետաքրքիր: Քարտեզն ամենագեղեցիկ մասն է: Ուրախ եմ, որ նոր կայք է բացվում, քանի որ հին կայքը ժամանակ առ ժամանակ անհասանելի էր դառնում:
Նատալի Նահապետյան, 7-4 դասարան

Այս նոր կայքն ինձ դուր չեկավ, ես պատկերացնում էի ավելի հարմարավետ ու ավելի մատչելի, որ հեշտ լիներ ցանկացած տղեկություն գտնելը: Երկու կայքով շփոթ է առաջանում, և լավ կլիներ ոչինչ չփոխվեր:
Մանե Առուստամյան, 7-4 դասարան

Իմ կարծիքով, նոր կայքի ստեղծումն անհրաժեշտ էր, որովհետև հին կայքում առկա էին բավական շատ խնդիրներ: Նոր կայքը թույլ կտա ավելի շատ և պետքական տեղեկություններ պահել: Վիրտուալ քարտեզը օգտակար կլինի ծնողների, զբոսաշրջիկների համար, և կարող է ավելի զարգացնել ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի վարկանիշը, ինչի համար շատ ուրախ եմ: Կայքում ամեն ինչ արված է բարձր մակարդակով: Կայքում ամեն ինչ ինձ դուր եկավ, բայց կցանկանայի քարտեզի վրա ուսումնական հաստատությունների անունները գրված լինեին տարբեր լեզուներով, որպեսզի զբոսաշրջիկները և հայերեն չիմացողները կարողանային տեղեկություն ստանալ:
Դավիթ Մնացականյան, 7-4 դասարան 

Նոր կայքը շատ լավն է, բայց կցանկանայի գույնը փոխել, ավելի շատ բաժիններ ավելացնել, ավելի գեղեցիկ ձևավորել:
Հակոբյան Արեգ, 7-4 դասարան

Իմ կարծիքով մեդիաայցեքարտը պետք է դնել հիմնական կայքի մեջ: Եվ կարծում եմ պետք է հին կայքը նորոգել, որտեղ մեծաթիվ տեղեկություններ են պահպանված, կարող են կորչել:
Արսեն Գոմցյան, 7-4 դասարան 

Լավ է, որ նոր կայք են բացել, բայց,կարծում եմ, կայքի ֆոնը պետք է լինի գույնզգույն, որպեսզի կայքն ավելի գրավիչ դառնա:
Արփինե Խաչատրյան, 7-4 դասարան 

Комментариев нет:

Отправка комментария