воскресенье, 19 апреля 2020 г.

Ապրիլի 20-23-ի նախագծեր

Սիրելի՛ սովորող,  յուրաքանչյուր օր կատարի՛ր նշված նախագծերից մեկ (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am  էլ. փոստին:

Նախագծեր

1. Կարդում ենք ,,Սասնա ծռեր,, էպոսը 

  • ձեր ընտրությամբ մի հատված ընթերցեք, տեսագրեք կամ ձայնագրեք
  • ընթերցեք ընտանիքի անդամների հետ
  • կարող եք ընտանիքում քննարկել էպոսը, կերպարներին, կարևոր մտքերը, այլ.  տեսագրել, ներկայացնել
  • ընտրած հատվածը կարող եք ներկայացնել թղթե կերպարների կամ ձեր արած նկարների հետ
  • դուրս բերեք բարբառային բառեր, ո՞ր բարբառն է էպոսի հիմքում. ստեղծել էպոսի բառերի բառարան(ձեր ընթերցած հատվածի համար). կարող եք օգտվել nayiri.com-ի բարբառային բառարանից
2. Կարդում ենք բարբառային հեքիաթներ.
  • եթե ընտանիքում որևէ բարբառով եք խոսում, ապա այդ բարբառով հետաքրքիր մի պատմություն կամ հեքիաթ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Անպայման նշի՛ր, թե ինչ բարբառով է:
  • կարող ես համացանցից գտնել բարբառային հեքիաթներ, ընթերցել, ներկայացնել, կամ օգտվի՛ր այս գրքից: 
3. Ստեղծագործական աշխատանք. գրել , շարադրել մտքերը, թեման ընտրում եք ինքնուրույն, ներկայացնելու ձևը՝ հոդված, շարադրություն, պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն, այլ...

4.  Թարգմանչական աշխատանք   ,,Պատուհան,, ամսագրի համար :.12345, 6, 7, 8

5. Ընտանեկան թատրոն՝ թղթե, ստվերային, մնջախաղի, տիկնիկային, այլ, ընտրել որևէ ստեղծագործություն, ընտանիքի անդամների հետ բեմադրել, տեսագրել: 

6. . Իմ հեղինակային նախագիծը. այս օրերը շատ հարմար են հեղինակային նախագիծ սկսելու համար: Առաջարկում եք ձեր նախագիծը, կետերով նշում եք , թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ պետք է արվի, ի՞նչ աշխատանքներ պետք է անեն մասնակիցները: Փորձում եք ընդգրկել ընկերներին: Լավագույն նախագծերը կընդգրկվեն մյուս շաբաթվա նախագծերի փաթեթում: 

7. Տաղավարում ընտանիքին է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv,  դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները: 

  • Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
  • Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին: 
  • Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ....
  • Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում...
8. Սովորողի առաջարկած նախագիծ: Նախորդ շաբաթ Արեգ Հակոբյանն առաջարկել է այս նախագիծը, կարող եք մասնակցել: 

Ընթերցանություն , քննարկելու ենք գրականության տեսադասի ժամանակ
Կարդալ պատմվածքը, բլոգում վերլուծել.


Տեսադասեր
7-4 դասարան 
Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 14:30-15:30:
Գրականություն, քննարկելու ենք ,,Սիրել բաց աչքերով,, պատմվածքը, հինգշաբթի՝ 10:00-11:00


8-5 դասարան 

Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 13:00-14:00:
Գրականություն, քննարկելու ենք ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը, հինգշաբթի՝ 13:00-14:00

8-6 դասարան
Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 10:00-11:00:
Գրականություն, քննարկելու ենք ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը, հինգշաբթի՝ 14:30-15:30: 



Комментариев нет:

Отправка комментария