понедельник, 13 апреля 2020 г.

Սովորողի բլոգը. նախագիծ

Իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 13-20
Մասանկիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ 

Նպատակը՝
  • հասանելի դարձնել սովորողին իր իսկ բլոգին վերաբերող պարտադիր պահանջները
  • գրանցել սովորողի առաջարկները՝ որպես շահառու
  • Գրավոր , բանավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքները
Ընթացքը 

  • Կարդում ենք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները: 
  • Տեսադասի ժամանակ քննարկում ենք, պարզաբանում հարցերը, յուրացնում տեքստը:
  • Սովորողները գրանցում են իրենց առաջարկները՝ հիմնավորելով: 
  • Հիմնավոր առաջարկությունները հավաքվում են  և փթեթով ներկայացվում մանկավարժության կենտրոն: 
Խնդիրներ 
  • Սովորողը, որպես բլոգի օգտատեր և շահագործող, պետք է իր մասնակցությունն ունենա փաստաթղթի ձևավորման գործընթացում: 
  • Բլոգային ուսուցումն անընդհատ զարգանում է, կարևոր է դուրս բերել հնացած, չօգտագործվող կետերը, լրացնել անհրաժեշտներով: 
  • Բլոգին ներկայացվող պահանջները հարմարեցնել հենց օգտատիրոջը՝ հաշվի առնելով իր կարծիքը: 
Արդյունքում կստեղծվեն , կգրանցվեն սովորողների առաջարկները: 

Պատրաստի աշխատանքները պետք է ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 

Комментариев нет:

Отправка комментария