воскресенье, 26 апреля 2020 г.

Ապրիլի 27-30-ի նախագծեր

Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օր կատարի՛ր տրված նախագծերից մեկը (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկիր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:

Նախագծեր


1. Կարդում ենք ,,Սասնա ծռեր,, էպոսը

  • Էպոսն իմ ընտանիքում. տեսանյութ
  • Կարդում եմ ,,Սասնա ծռեր,, . մեդիաընթերցում 
  • Կարդում ենք ընտանիքով
  • Էպոսի կերպարները
  • Էպոսի իմ հերոսը . տեսանյութ 

2. Ընտանեկան թատրոն. ինքնուրույն ընտրել բեմադրվող  ստեղծագործությունը
  • Թղթե թատրոն
  • Ստվերային թատրոն
  • Տիկնիկային թատրոն
  • Մնջախաղի թատրոն
  • Այլ 

3. Իմ ընտանիքը. տեսանյութերի շարք 
  • Ներկայացրո՛ւ ընտանիքիդ անդամներին, նրանց նախասիրությունները
  • Ի՞նչ են կարդում ընտանիքիս անդամները
  • Ընտանեկան քննարկումներ 
  • Երբ բոլորս տանն ենք. պատմի՛ր մեկուսացման օրերի մասին
  • Ընտանեկան կինոդիտումներ :
4.  Ծնողների հետ կարդալ 6-8-րդ դասարանների ուսումնական պլանը, քննարկել, ներկայացնել առաջարկներ, դիտարկումներ : 

5. ,,Առաջարկում եմ ընթերցել,, կամ ,,Մի գրքի պատմություն,, ... ներկայացնել ձեր ընթերցած գիրքը: Ներկայացման ձևը՝ պատում, տեսանյութ, ձայնագրություն: 

6. Առաջարկել և իրականացնել սեփական նախագիծը: 

7. Կարդում ենք Արևմտահայ գրականություն՝ ընթերցել, վերլուծել, ձայնագրել, այլ...
8. Ինքնակրթություն . Ի՞նչ եմ սովորում ինքնուրույն, ինչպե՞ս եմ սովորում: Ներկայացման ձևը՝ պատում, տեսանյութ, ձայնագրություն: 

9. Ինձ հետաքրքր է. պատմի՛ր, տեսանկարահանի՛ր, ձայնագրի՛ր այն, ինչ  հիմա (այս պահին) քեզ հետաքրքրում է: 

Ընթերցանություն. քննարկելու ենք գրականության տեսադասի ժամանակ 

Տեսադասեր 
7-4 դասարան 
Հայոց լեզու, գործնական քերականությու, երեքշաբթի 10:00-11:00
Գրականություն. չորեքշաբթի 11:30-12:30 , քննարկելու ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի ,,Փոքր Մհեր,, ճյուղի Ա մասը 

8-5 դասարան 
Հայոց լեզու, գործնական քերականություն, երեքշաբթի՝ 13:00-14:00: 
Գրականություն, հինգշաբթի՝ 13:00-14:00. քննարկելու ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի ,,Սանասար և  Բաղդասար,, ճյուղի Ա մասը.

8-6 դասարան 
Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 14:30-15:30: 
Գրականություն , հինգշաբթի՝ 14:30-15:30, քննարկելու ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի ,,Սանասար և  Բաղդասար,, ճյուղի Ա մասը.


Հինգշաբթի 14:30  համատեղ նախագիծ ավագ դպրոցի սովորողների հետ, մասնակցում է 8-րդ դասարանի նախագծային խումբը: 



Комментариев нет:

Отправка комментария