воскресенье, 28 июня 2020 г.

Ուսումնական ամառ

Սիրելի՛ սովորող, այս տարօրինակ ուսումնական տարին ավարտվեց և սկսվեց գուցե այս անգամ ոչ այդքան սպասված արձակուրդը))): Ինչևէ, միշտ էլ կարելի է հետաքրքիր զբաղմունքներ գտնել, ինքնազարգանալ, բացահայտել....
Այսպիսով.
  • Շատ ճամփորդեք.Հայաստանը բացահայտումների երկիր է, ուսումնասիրեք և կգտնենք ձեր հարազատ անկյունը: Ճանաչեք ձեր թաղամասը, ձեր քաղաքը, գյուղը, մոտակա այգին, գետը կամ բարձունքը: Իսկ ընտանեկան նախաձեռնությունների, արշավների  համար կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնը ամենահարմար վայրը կարող է լինել: 
  • Գոնե մեկ անգամ դիմավորեք լուսաբացը և հետևեք մայրամուտին, զգացեք բնությունը և լուսանկարեք ձեր տեսած սիրուն տեսարանները: 
  • Գրեք այն մասին, ինչը ձեզ հետաքրքրում է, ձեր մտքերի, զգացածի մասին պատմեք....
  • Զբաղվեք նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում. ամառն ամենալավ ժամանակն է հետաքրքրություններն առաջին պլան բերելու, ավելի խորացնելու, բացահայտելու, զբաղվելու նրանով, ինչի համար միշտ ժամանակը չի հերիքել:
  • Ֆիլմեր դիտեք, դիտած հետաքրքիր ֆիլմերի մասին պատմեք ընկերներին,  իրենց էլ առաջարկեք, կիսվեք սոցցանցերում, ընտանեկան կինոդիտում-քննարկումներ կազմակերպեք: 
  • Թարգմանեք, ինքնուրույն փնտրեք նյութեր, որոնք ձեզ և ձեր հասկակիցներին կհետաքրքրեն:
  • Եթե սիրում եք խաղալ, ընտրեք այնպիսի խաղեր, որոնք ուսումնական ուղղվածություն ունեն, առաջարկեք մյուսներին: 
  • Վլոգերությամբ հետաքրքրվողները կարող են ամառային հրաշալի շարք պատրաստել: 
  • Շատ ընթերցեք, առաջարկեք մյուսներին էլ ընթերցել ձեր սիրելի գիրքը, հեղինակին, պատմեք ընթերցած գրքի մասին....
  • Շատ ժպտացեք . ապացուցված է, որ ժպիտը մարդուն դրական լիցքեր է տալիս և ամրապնդում իմունիտետը)
Գրքեր, եթե չեք կողմնորոշվում ինչ կարդալ.
  • Թոլկին ,,Հոբիթը,,  ,,Մանրունու տերևը,,
  • Գոգոլ ,,Տարաս Բուլբա,, 
  • Ռաբլե ,,Գարգանտյուա և Պանտագրյուել,, 
  • Հոֆման ,,Ավազե մարդը,,
  • Ուելս ,,Ժամանակի մեքենա,,
  • Այզեկ Ազիմով , պատմվածքներ
  • Էդգար Ալան Պո ,,Սպանություն Մորգ փողոցում,,
  • Գոլդինգ ,,Ճանճերի տիրակալը,, 
  • Լերմոնտով ,,Մեր ժամանակի հերոսը,, 
  • Օուրել ,,Անասնաֆերմա,, 
  • Դանիել Քիզ ,,Ծաղիկներ Էլջերնոնի համար,,
  • Օսկար Ուայլդ ,,Դորիան Գրեյի դիմանկարը,,
  • Ա. Դյումա ,,Կոմս Մոնտե-Քրիստո,,
  • Ստիվեն Քինգ ,,Կանաչ մղոն,,
  • Շառլոտ Բրոնտե ,,Ջեյն Էյր,,
  • Արթուր Կոնան Դոյլ . Շերլոկ Հոմսի մասին գրքերը
  • Ջոն Գրին ,,Աստղերն են մեղավոր,,
  • Ջերոմ ,,Երեքը նավակում, չհաշված շանը,,
  • Ջեկ Լոնդոն ,,Մարտին Իդեն,,
  • Հարպեր Լի ,,Սպանել կատակաբանին,,
  • Ջեկ Լոնդոն ,,Ծովագայլը,,
  • Կարող եք առաջարկել նաև դուք, ցանկը կլրացնեմ....
Բոլոր այն աշխատանքները, որ կուղարկեք, կհրապարակվեն մեր երկու ամսագրերում.
Սիրելի՛ սովորողներ, հաճույքով կկարդամ ձեր մտքերը, վերլուծությունները, ստեղծագործական աշխատանքները, առաջարկները (ֆիլմերի, գրքերի), կդիտեմ ձեր արած նկարները: Բոլոր աշխատանքները ուղարկեք իմ էլ. փոստին՝ tatev.abrahamyan@mskh.am:  Եվ եթե ցանկանում խոսել, քննարկել ձեր կարդացած գիրքը կամ խորհուրդ հարցնել , ապա նույնպես կարող եք գրել....Շնորհակալ եմ...

Մաղթում եմ հաճելի բացահայտումներով լի ամառ, մինչ հանդիպում...
Սիրով՝  ընկեր Տաթև 




Комментариев нет:

Отправить комментарий