среда, 15 июля 2020 г.

Եռօրյա ճամբար Արատեսում. օգոստոսի 1-3

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ օգոստոսի 1-3
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով, դասավանդողներ, այլ ցանկացողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հայարփի Անանյան
Մեկնում՝ օգոստոսի 1-ին, Մայր դպրոցի կայանատեղիից՝ 09:00 : 
Վերադարձ՝ օգոստոսի 3-ին՝ 17:00, Մայր դպրոց
Երթուղին. մեկնում՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Ուրցաձոր-Շաղափ-Զանգակատուն-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով, վերադարձ՝  Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով:
Նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Մասնակցություն Արատեսի բերեկարգման, խնամքի աշխատանքներին
  • Քայլարաշավների կազմակերպում
  • Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
  • Ազգային պարեր Արատեսում
  • Ընթերցումներ Արատեսում 
Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Ուսումնական մառան. թթու լավաշի պատրաստում
  • Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում
  • Միջավայրի խնամքի աշխատանքներ 
  • Ազգային պարեր, խաղեր Արատեսում. պատասխանատու՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան 
  • Մարզական գործունեություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարայան
  • Ընթերցումներ . կարդում ենք ,,Սասնա ծռեր,,
  • Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ
  • Հայրենագիտություն
  • Քայլարշավներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Կանգառներ
  • Տիգրանաշենի ոլորանների մոտ՝ Մասիսը դիտակետից
  • Արփա գետի մոտ
  • Արտանբույք գյուղ
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ։


  • Սննդի վճարը՝ 3000 երեք օրվա համար 
  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ։ 


Ճամբարի ծրագիր 
Օգոստոսի 1
09:00` մեկնում Մայր դպրոցի կանատեղիից
11:00` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ
12:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում 
13:00`  կանգառ Արտանբույք, Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում,  իջնելը ՝ Եղեգիսով
16:30` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, ընդմիջում 
17:00` Միջավայրի խնամքի աշխատանքներ, մրգերի հավաքում, նախագծային գործունեություն, ընթրիքի պատրաստում, լող 
18: 30` ընթրիք 
20:00`հավաք խմբով, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր,պարեր,  ընթերցումներ 
22:30` քուն 

Օգոստոսի 2
08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք 
09:00` նախաճաշ
10: 30` քայլարշավ դեպի Սևաժայռ , դեղաբույսերի հավաքում
15: 00` վերադարձ, հանգիստ,լող,  ճաշի պատրաստություն
16:00՝ճաշ
16:30-18:00 Միդլ Tv-ի նկարահանման աշխատանքներ,  միջավայրի բարեկարգում, մառանի հետ կապված աշխատանքներ, թթու լավաշի պատրաստում
18:00` ընթերցումներ, խաղեր, ազգային պարեր, նախագծային աշխատանք, նկարահանումներ
19:30` ընթրիք 
20: 30` հավաք խմբով, օրվա ամփոփում, զրույցներ 
22:30` քուն 

Օգոստոսի 3
08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
09: 30՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում
12:00` Գողթանիկի ջրվեժ
13:30` Հորբատեղի, քայլք դեպի բնական գեյզերներ
15:00` Վերադարձ


Անհրաժեշտ իրեր
  • Քնապարկ
  • Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • Հիգիենայի պարագաներ
  • Արևային գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ
  • Լողազգեստ, սրբիչ
  • Բրդուճներ, ջուր 
  • Դիմակ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման հրապարակում, Արատեսյան ընթերցումներ-փաթեթ:

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 

Մասնակիցներ

  • Տաթև Աբրահամյան. դասավանդող
  • Ստելլա Մնացականյան. դասավանդող
  • Հայարփի Անանյան. դասավանդող
  • Լաերտ Գրիգորյան. դասավանդող
  • Միքայել Ղազարյան. դասավանդող 
  • Զաքյան Նարեկ. Հայարփի Անանյանի որդին
  • Ալլա Մալխասյան. 7-րդ դասարան
  • Ավագ Առաքելյան. 7-րդ դասարան
  • Մանե Հովհաննիսյան. 7-րդ դասարան
  • Մարկ Հովհաննիսյան. 8-րդ դասարան
  • Արման Գևորգյան. 8-րդ դասարան
  • Նինա Հարությունյան. 8-րդ դասարան
  • Լիլիթ Արևշատյան . 8-րդ դասարան
  • Հարությունյան Յուրի.10-րդ դասարան
  • Մարզպետ Ղազարյան. Մարկ Հովհաննիսյանի ընկերը
  • Ալիտս Ավետիսյան.8-րդ դասարան 


Комментариев нет:

Отправить комментарий