- Ի՞նչ տվեցին անցած ուսումնական տարվա ֆլեշմոբերը:
Երկու անգամ կազմել եմ հայերենի 6-8-րդ դասարանների ֆլեշմոբի առաջադրանքները՝ սեպտեմբեր , ապրիլ : Յուրաքանչյուր ամիս ֆելեշմոբի հայտարարությունը տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, հղումն ուղարկել եմ իմ սովորողների էլ. փոստերին: Յուրաքանչյուր ամիս դասարանում քննարկել ենք ֆլեշմոբի առաջադրանքները:
Ինձ համար ֆլեշմոբի առաջադրանք կազմելը երկար հետազոտական աշխատանք է, նայում եմ բազմաթիվ ռուսալեզու կայքեր, տարբեր լեզվաբանական խնդիրներ, որպեսզի կարողանամ հնարավորինս հետաքրքիր առաջադրանքներ կազմեմ: Կարծում եմ՝ սա էլ ինքնակրթվելու, ուսումնասիրելու մի ձև է:
- Հուլիս-օգոստոսի հետ կապված առաջարկներ:
Կարծում եմ՝ նախորդ ամիսների ձևաչափով ֆլեշմոբը շարունակելը հետաքրքիր չի լինի, շատ սովորողներ արդեն հոգնել են նույն ձևաչափից, շատերը ուսումնական տարվանից հետո նախընտրում են արձակուրդների ընթացքում զբաղվել իրենց հետաքրքիր աշխատանքներով: Կարծում եմ՝ նախընտրելի է ֆլեշմոբային մարտահրավերների ձևը, որը շատ հաջող կիրառվել է առցանց-հեռավար-ընտանեկան ուսուցման շրջանում: Կարող է լինել նաև ընթերցանության ֆլեշմոբ. ուղղակի սովորողներն ընթերցեն, հատվածներ կամ մտքեր տեղադրեն իրենց բլոգներում կամ սոցիալական կայքերում: Սակայն, արձակուրդային այս շրջանում, կարծում եմ, պետք է պարտադիր չլինի, այլ սովորողի հայեցողությանը մնա:
- Ֆլեշմոբերի կազմակերպման առաջարկներ նոր ուսումնական տարում:
Կարծում եմ՝ պետք է մշտական մասնակից սովորողներին խրախուսել, ոգևորել, մոտիվացնել, որպեսզ դառնան ֆլեշմոբի տարածող և ակտիվ մասնակից: Այդպիսին կլինի ֆլեշմոբային ճամբարների (կամ ֆլեշմոբային փառատոնի) կազմակերպում կրթահամալիրում կամ Արատեսում: Կարելի է հավաքել ցուցանիշներ՝ ակտիվ մասնակիցներ, ֆլեշմոբի համար առաջադրանքներ կազմած սովորողներ, այլ դպրոցներից մասնակիցներ ընդգրկած սովորողներ և այլն, ովքեր միասնական տարատարիք ասենք հնգօրյա ճամբարի կմասնակցեն: Լավ կլինի , եթե խմբի համար ճամբարն անվճար լինի, այստեղ նաև ֆինանսական խնդիր կարող է լինել: Սակայն , կարծում եմ, գաղափարը լավն է, և կրթահամալիրյան ֆլեշմոբերը տարածելու, ավելի լայն լսարաններ ընդգրկելու հնարավորություն է:
Комментариев нет:
Отправить комментарий